Կառավարության այսօրվա նիստին զուգահեռ` կառավարության շենքի մոտ բողոքի ցույց էին անում բանակում ոչ պատերազմական պայմաններում զոհված զինծառայողների ծնողները՝ Իրինա Ղազարյանը, Գոհար Սարգսյանը, Նանա Մուրադյանը։ Նրանք տարիներ շարունակ պայքարում են իրենց որդիների մահվան հանգամանքները բացահայտելու համար։
Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանն այսօր անտարբեր անցավ սեւազգեստ մայրերի կողքով։ Պապոյանի այս արարքը բարկացրեց զինծառայողների մայրերին։
«Այ քեզ բան, մի հատ բարեւ գոնե տվեք։ Մինչեւ ձեր այս պաշտոնին նստելը, դուք մեր գործերից հետաքրքրվում էիք, խորհրդարանում նստած՝ դատախազին էիք հարց տալիս։ Բա հիմա չեք հարցնում՝ ի՞նչ եղավ շարունակությունը։ Զոմբիներ են… Աթոռ է գտել, աթոռի մեռած են, փողի սատկած են։ Սրանք նրանց գերազանցեցին, նախկինները-նախկինները, տո դուք նախկիններից բեթար եք, եռակի, քառակի բեթար եք»,- ասացին կանայք։