Aravot.am-ի տեղեկություններով Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունից ստացվել է գրություն, որ Գավառի «Գեորգի Մնացականյանի» անվան թիվ 7 միջնակարգ դպրոցի նախկին տնօրեն Լ.Մ.-ն իր պաշտոնավարման ընթացքում ունեցած իշխանական լիազորություններն օգտագործելով՝ յուրացրել է իրեն վստահված գույքը եւ մի խումբ աշխատակիցների աշխատավարձերը:
Նախաձեռնվել է քրեական վարույթ: Ամփոփագիրն ուղարկվել է ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն: