Էդմոն Մարուքյանը, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի կետերի շուրջ ծավալվող քննարկումների վերաբերյալ հայտարարություն է տարածել, որը զետեղված է Մարուքյանի տելեգրամյան պաշտոնական ալիքում.
««Քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ, ուրեմն ոչինչ համաձայնեցված չէ»:
Այս սկզբունքը դիվանագիտության ու բանակցային գործընթացի հիմնարար սկզբունք է:
Ելնելով այս սկզբունքից՝ մենք չենք կարող «Խաղաղության պայմանագրի» 17 հոդվածներից 13-ը համարել համաձայնեցված և այդ հոդվածներով որևէ բան ստորագրել, առավել ևս դրա անունը դնել «Խաղաղության պայմանագիր» և հույս ունենալ, որ մնացած հոդվածներն էլ ապագայում կհամաձայնեցվեն:
Կարդացեք նաև
Դա ծուղակ է, դա ցանկալին որպես իրականություն տեսնելու հերթական սխալն է»,- գրել է Մարուքյանը: