Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ-ում տասնյակ քաղբանտարկյալներ նստած են, որ կանոնակարգ անվան տակ ՀՀ-ն ծախեն»․ Աննա Մկրտչյան

Սեպտեմբեր 05,2024 14:02

«Այդ կանոնակարգը հերթական զիջումների մասին է․ ընդամենը վերնագիրն են փոխել»,- հակակոռուպցիոն դատարանի բակում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։

Հիշեցնենք՝ այսօր՝ ՀՀ կառավարության նիստի ժամանակ չզեկուցվող հարցերի թվում կառավարությունը հաստատեց «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը։ Այն ուղարկվել է ՍԴ։

Պատգամավորն ահազանգեց՝ հաջորդիվ կատարվող զիջումները կանոնակարգի անվան տակ են իրականացվելու․ «Այդ փաստաթղթի իրավական հիմքի վիճարկելիության և անթույլատրելիության մասին մասնագետներն արդեն խոսել են։ Այդ բովանդակությունը իրավական ակտի վերնագրին ընդհանրապես համապատասխան չէ։ Մեզ ասում են՝ հանձնաժողովների աշխատանքի ձևի և ոճի մասին է այդ փաստաթուղթը։ Ոչ, դա ՀՀ-ի հերթական զիջումների մասին է, թուրք-ադրբեջանական շահերի ու ցանկությունների հաջորդ փաթեթն է այս անգամ մեզ մատուցված։ Այդ փաստաթուղթն իրավական կոլիզիա է, որովհետև ՀՀ-ի և Ադրբեջանի իրավական բազան տոտալ տարբերվում են իրարից։ Էլ չեմ ասում, որ իրավական հիմքն է անգամ տարբեր։ Հետևաբար, այ, թե ինչի համար էր ՍԴ-ն շրջափակվում, հակասահմանադրական ճանապարհով փոխվում էր ՍԴ կազմը, ինչու են այսօր ՀՀ-ում տասնյակ քաղբանտարկյալներ, ինչու է նստած Արմեն Աշոտյանը։ Այսօրվա համար, որ կանոնակարգի անվան տակ ՀՀ-ն ծախեն և մեր բնակչությունն ու պետության գոյությունը հետո դնեն վտանգի տակ»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. gohar says:

    Ապրեք, աղջիկս, շատ ապրեք, հաճախակի խոսեք․ մարդ կարոտ է մնում այսպիսի շիտակ խոսքի։

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30