Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, թե ՆԳՆ-ից ի՞նչ պատասխան է ստացել՝ հունիսի 12-ին ցուցարարների նկատմամբ «Զարյա 3» տեսակի հատուկ միջոցներ կիրառվե՞լ են։
«Ինձ այս օրվա հետ կապված միայն հատուկ միջոցների հետ կապված հարցադրմանը չէ, բոլոր հարցադրումներին որոշակի պատասխաններ ուղարկել է ՆԳՆ-ն։ Միեւնույն ժամանակ տեղեկատվության հետ կապված հատուկ նախազգուշացում կա, որ դրանց որոշ մաս նախաքննական գաղտնիք է հանդիսանում։ Եվ ես գործընկերներին կոմունիկացրել եմ, որ սա հանրային հետաքրքրություն ներկայացնող այնպիսի կարեւոր հարց է, որը մարդկանց վրա է կոնկրետ ազդեցություն ունեցել։ Եվ սա այնպիսի հարց է, որի վերաբերյալ տեղեկատվությունը պետք է գոնե թույլատրելի չափով հանրությանը հասանելի լինի։ Կամ առնվազն պետք է տրամադրվեն պատշաճ հիմնավորումներ, թե ինչու է օրենքով պահպանվող գաղտնիքով պաշտպանված տեղեկատվությունը։ Եվ պարտադիր ձեզ հետ կկիսեմ հետագա ինֆորմացիան, որը մեզ հասանելի կլինի»,- ասաց ՄԻՊ-ը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ