Լրահոս
Օրվա լրահոսը

Ստամբուլի «Եսայան» հայկական դպրոցի նախկին տնօրենը մեղադրվում է պաշտոնը չարաշահելու մեջ

Սեպտեմբեր 05,2024 14:06

Ermenihaber. Թուրքիայում «Եսայան» հայկական ավագ դպրոցին կից Բեյօղլուի «Երեք Խորան եկեղեցու» հիմնադրամի կառավարությունն ավագ դպրոցի նախկին տնօրեն Սաթենիկ Նեկտար Նիշանի դեմ դատական հայց է ներկայացրել:

Հիմնադրամը Սաթենիկին մեղադրում է «Թուրքական մշակույթ» առարկա դասավանդած ուսուցչին անօրինաբար կոծկելու և դասերից բացակայող ուսուցիչներին վճարելու մեջ:

«Թուրքական մշակույթ դասավանդող ուսուցիչը մոտավորապես 1 տարի շարունակ աշխատել է առանց նահանգապետարանից և շրջանի ազգային կրթական վարչությունից թույլտվություն ստանալու: Կասկածյալ տնօրենի կողմից վճարներ են ապահովվել նաև դասին չմտած մի շարք ուսուցիչների: Ցույց է տրվել, թե նրանք դասին եղել են»,-ասվել է հիմնադրամի հայտարարության մեջ:

Մեղադրանքներին ի պատասխան դպրոցի նախկին տնօրենը հերքում է դրանց իրավացիությունը:

«Առանց ազգային կրթական վարչությունից թույլտվություն վերցնելու հնարավոր չէ ուսուցիչ աշխատել: Բողոքող կողմը հստակ կերպով չի նշել, թե որ ուսուցիչը և կամ որ ուսուցիչներն են եղել: Ուստի, պարզ է դառնում, որ պնդվող հանցանքները զրպարտությունից այն կողմ չեն անցնում»:

Հավելենք, որ չնայած Սաթենիկի հակադարձումներին Ստամբուլի գլխավոր դատախազությունը, ամփոփելով դեպքի առթիվ մեկնարկած հետաքննությունը, Սաթենիկ Նեկտար Նիշանի նկատմամբ «Պարտականությունները չարաշահելու» հատկանիշներով 7 ամիս 15 օրից մինչև 3 տարի 5 ամիս ժամկետ ենթադրող ազատազրկման պահանջով դատական գործ է հարուցել:

Նշենք, որ Նիշանն ավագ դպրոցում տնօրեն է աշխատել 1993-ի մարտի 1-ից մինչև 2020-ի օգոստոսի 21-ը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30