Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանական էլիտան չի արձագանքել Հաջիեւի, ընդդիմությունը՝ Նիկոլի խայտառակ հայտարարություններին. Նաիրա Զոհրաբյան

Սեպտեմբեր 05,2024 13:46

«Ադրբեջանի պաշտոնական բոլոր գերատեսչություններում ներկայացվում է քարտեզ, որտեղ Հայաստանի կեսը համարվում է Ադրբեջան: Այն տեղադրված է որպես Ադրբեջանի Հանրապետության քարտեզ, իսկ դա նշանակում է, որ Ադրբեջանի առաջիկա ռազմավարական ծրագրերում այս քարտեզն իրականություն դարձնելն է, այսինքն` զավթելն է Տավուշի մի հատվածը, Սյունիքը, Գեղարքունիքի մի հատվածը, Արարատի մի հատվածը»,-«Հայելի» ակումբում ասաց «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

«Եվ եթե դեռ կան մարդիկ, որ ասում են՝ դա հնարավոր չէ, ես ուզում եմ հիշեցնել, որ կային մարդիկ, որոնք ասում էին՝ հնարավոր չէ, որ Արցախը հայաթափվի եւ պատմության մեջ առաջին անգամ հազարամյակների ընթացքում Արցախում հայ չմնա, ուզում եմ հիշեցնել, որ արաբ, թաթար, մոնղոլ ասպատակողներին, սելջուկ թուրքերին չհաջողվեց հայաթափել Արցախը, իսկ մեկ մարդու՝ Նիկոլ Փաշինյանին հաջողվեց հազարամյակների ընթացքում առաջին անգամ հայաթափել Արցախը:

Այն մարդկանց, որ ասում էին՝ Արցախը տանք՝ հանգիստ ապրենք, որ Հայաստանից մեկ միլիմետր անգամ չպակասի, ուզում եմ տեղեկացնել, որ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից, ըստ Արարատ Միրզոյանի 400 քառ.կամ, իսկ ըստ այլ աղբյուրների՝ մինչեւ 1000 քառ.կմ Ջերմուկի վերնամասում, Իշխանասարում Սեւ լճի տարածքում զավթված է ադրբեջանական զինուժի կողմից:

Ես դիմում եմ նաեւ քաղաքական, հատկապես ընդդիմադիր դաշտին, իր վերջին խայտառակ ասուլիսում Նիկոլը հնչեցրեց մի քանի զարհուրելի խոստովանություններ: Օրինակ, նա հայտարարեց, որ Հայաստանը մտադիր չէ ռազմական ճանապարհով վերադարձնել Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական տարածքները: Ես զարմացած եմ, որ այս խայտառակ, դավաճանական հայտարարությանը արձագանք չեղավ:

Այդ մարդն, ըստ էության, ասում է՝ Ադրբեջան, ինչքան ուզում ես, ինչքան կարող ես, զավթիր Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից, ես մտադիր չեմ իմ հողերի համար կռիվ տալ:

Ես ուզում եմ այս համատեքստում անդրադառնալ նաեւ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հայտարարությանը, թե Ադրբեջանը պետք է սահմանափակումներ կիրառի Հայաստանի զինված ուժերի նկատմամբ… Եվ սրան ի պատասխան իշխանական էլիտայից արձագանք չկա: Ինձ նոր փոխանցեցին, որ Նիկոլ Փաշինյանը հեծանիվից իր կայֆը հանել է, հիմա էլ տեղափոխվել է թենիս խաղալու, սա նշանակում է, որ ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետություն չի լինելու»,-ասաց ԱԺ նախկին պատգամավորը:

«Հիմա վերադառնանք Ջերմուկի բարձունքներին, որտեղ մեր տղաների անթաղ դիերն են, դրանք գիշատիչ գազանները վաղուց հոշոտել են, մենք չեն կարողանում իջեցնել, հողին հանձնել, որովհետեւ այդ դիրքերը Նիկոլը հանձնել է Ադրբեջանին: Բայց դրանից հետո երեկ Նիկոլին Ջերմուկում ջերմուկցի մի կին գրկում, համբուրում է եւ ասում է՝ եկավ մեր ազգի հերոսը: Տիկին, մի հատ կճշտե՞ք, դուք որ ազգի ներկայացուցիչ եք, որովհետեւ ազգի հերոս Նիկոլը միայն Ադրբեջանի համար է, եւ պատահական չէ, որ ադրբեջանցի բազմաթիվ բլոգերներ առաջարկում են Միլի Մեջլիս օրենքի նախագիծ ներկայացնել Նիկոլին Ադրբեջանի ազգային հերոսի կոչում տալու համար»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30