Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում Արեւմտյան Նեղոսի տենդով հիվանդացության 108 դեպք է գրանցվել, կարանտին կհայտարարվի՞

Սեպտեմբեր 05,2024 13:24

Հայաստանում մինչ օրս գրանցվել է Արեւմտյան Նեղոսի տենդով հիվանդացության 108 դեպք։ Այս մասին կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Այս պահին գտնում են, որ դեռ նվազման տեմպը բավարար չէ, առաջիկա մեկ ամսվա ընթացքում դեռ շարունակելու ենք ակտիվ պահել աշխատանքները, որպեսզի սեզոնին համընթաց նաեւ ապահովենք դեպքերի նվազումը»,- ասաց նախարարը։

Հարցին, թե իրավիճակը մտահոգի՞չ է, նախարարը պատասխանեց․ «Այո, իհարկե, նախ, որովհետեւ դեպքերն առաջին անգամ են։ Երկար տարիներ հետո այս տարի առաջին անգամ աշխուժացում է նկատվում տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում»։

Անահիտ Ավանեսյանը կոչ արեց պաշտպանվել մոծակներից, պայքարել դրանց դեմ։ Նա ասաց, որ աշխատանք են տարվում ջրամբարների եւ այլ տարածքներում հակահամաճարակային միջոցառումներ իրականացնելու ուղղությամբ։ Ըստ նախարարի՝ մոծակներն ավելի շատ տարածված են Արմավիրի, Արարատի, Արագածոտնի մարզերում, նաեւ Երեւանում։

Ավանեսյանը հիշեցրեց, որ վիրուսը մարդուց մարդ չի փոխանցվում, միայն մոծակի խայթոցի միջոցով է փոխանցվում, ինչը նվազեցնում է փոխանցման ռիսկերը։

Հարցին, թե կարանտին կհայտարարվի՞, նախարարը պատասխանեց․ «Նախարարությունը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ քայլերն՝ ըստ համաճարակաբանական վիճակի»։

 

Մանրամասները՝ տեսանյութում

 

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30