Լրահոս
Օրվա լրահոսը

Եգիպտոսի նախագահին «Ռաբիա» ժեստով դիմավորելով Էրդողանը մեսիջ է հղում, որ չի մոռացել իր «Մուսուլման եղբայրներին»

Սեպտեմբեր 05,2024 13:19

Եգիպտոսի նախագահին «Ռաբիա» ժեստով դիմավորելով Էրդողանը մեսիջ է հղում, որ չի մոռացել իր «Մուսուլման եղբայրներին»

Էրդողանի հերթական սիմվոլիկ մեսիջը։ Նա Եգիպտոսի նախագահին դիմավորել է «Ռաբիա» նշանով։

«Ռաբիան» (նշանակում է 4) առաջին անգամ հայտնվել է 2013թ. Եգիպտոսում հակակառավարական ցույցերի ժամանակ «Մուսուլման եղբայրների» կողմից։

«Մուսուլման եղբայրներ» շարժման ներկայացուցիչ Մուհամադ Մուրսին դարձավ Եգիպտոսի նախագահ։ 2013 Մուրսին ռազմական հեղաշրջման հետևանքով տապալվեց (որը գլխավորում էր այժմյան նախագահ Սիսին)։

«Մուսուլման եղբայրները» վայելում էին Էրդողանի բացարձակ աջակցությունը, իսկ Սիսին հռչակվեց թշնամի։

Այսօր «Ռաբիան» դարձել է Էրդողանի հիմնական սիմվոլներից մեկը, որն ունի 4 սկզբունք՝ «Մեկ ազգ, մեկ դրոշ, մեկ հայրենիք, մեկ պետություն»։

Սիսիին այս ժեստով դիմավորելով Էրդողանը մեսիջ է հղում, որ չի մոռացել իր «Մուսուլման եղբայրներին»։

«Թուրքիան այսօր» լրատվական ալիք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30