Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Մայր Տաճարի պատմությունը

Սեպտեմբեր 05,2024 13:11

Բացառիկ է Մայր Տաճարի նշանակությունն ու առաքելությունը հայ ժողովրդի ազգային-հոգևոր, մշակութային և քաղաքական կյանքում: Այն կառուցել է հայոց առաջին Հայրապետ Ս. Գրիգոր Լուսավորիչը` համաձայն իր տեսիլքի, ըստ որի, Աստծո Միածին Որդին իջել է երկնքից և ոսկե մուրճով հարվածել գետնին՝ ցույց տալով այն վայրը, ուր պետք է վեր խոյանա Միածնաէջ Տաճարը։

Մայր Տաճարի կառուցումն ավարտվել է 303 թվականի օգոստոսին:

Տաճարի օծումն իրականացվել է Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնին նախորդող շաբաթ օրը և անվանվել Աստվածածնի անունով: Այդ իսկ պատճառով Մայր Տաճարի տոնը նշվում է Աստվածածնի Վերափոխման տոնին նախորդող շաբաթ օրը: Իր կառուցումից կարճ ժամանակ անց Էջմիածնի Մայր Տաճարը հռչակվեց Հայ Եկեղեցու և հայ ժողովրդի հավատքի խորհրդանիշ` Կաթողիկե (ընդհանրական) Սուրբ Էջմիածին։

Չնայած Մայր Տաճարը դարերի ընթացքին բազմիցս ենթարկվել է վերանորոգության, սակայն Տաճարի հիմնական տեսքը համապատասխանում է Լուսավորչի տեսիլքում լույսով ուրվագծված կառույցին․ «Չորս սյուների խաչերի վրա իրար կապվեցին զարմանատեսք կամարներ, և դրանց վրա տեսա գմբեթաձև խորանազարդ ամպեղեն շինվածք՝ աստվածակերպ ու զարմանալի…»:

Պատմության հոլովույթում բազմաթիվ փորձությունների և արհավիրքների է դիմագրավել Կաթողիկե Սուրբ Էջմիածինը, սակայն այսօր ևս կանգուն է իր անանց վեհությամբ՝ աշխարհի տարբեր ծագերից իր գիրկը կանչելով աշխարհասփյուռ հայորդիներին՝ առ միաբանություն ի Քրիստոս և առ հայրենիք։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30