Լրահոս
Օրվա լրահոսը

«Սահմանազատման հանձնաժողովի համատեղ գործունեության կանոնակարգն այսօր քննարկելու անհրաժեշտություն չկար, սպասում ենք ՍԴ որոշմանը»․ Փաշինյան

Սեպտեմբեր 05,2024 12:38

Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին» օրենքի նախագծին, որը չզեկուցվող հարցերի թվում կառավարությունը հաստատեց այսօր։

«Քանի որ հարցը մենք ուղարկում ենք Սահմանադրական դատարան՝ նրա համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը ստուգելու համար, ես ենթադրում եմ, որ ՍԴ դրական որոշումը ստանալու պարագայում հարցը կգնա ԱԺ վավերացվելու, եւ այնտեղ ավելի մանրամասն քննարկում տեղի կունենա»,- ասաց Փաշինյանը։

Նա պարզաբանեց, թե ինչու կառավարության այսօր նիստում նախագիծը չզեկուցվող հարցերի թվում հաստատվեց, եւ քննարկում տեղի չունեցավ։ «Մենք պատեհ չհամարեցինք Սահմանադրական դատարան ուղարկելուց առաջ կառավարության նիստում ընդլայնված քննարկում անել այս հարցով, ինչը տվյալ պարագայում, կարծում եմ, ճիշտ մոտեցում է։ Քաղաքական եւ բովանդակային ավելի մանրամասն քննարկումներ ՍԴ դրական դիրքորոշման դեպքում տեղի կունենան ԱԺ-ում։ Իսկ բացասական դիրքորոշման դեպքում դա արդեն լրիվ ուրիշ պատմություն է։ Այնպես որ, այսօր քննարկելու անհրաժեշտություն չկար։ Բայց մյուս կողմից ցանկացա արձանագրել, որ որոշումը կայացված է, եւ մենք հիմա սպասելու ենք ՍԴ որոշմանը»,- ասաց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30