Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանին տրամադրվող ԱՄՆ աջակցության ընդհանուր գումարը ավելանում է 130 մլն ԱՄՆ դոլարով

Սեպտեմբեր 05,2024 12:18

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջեւ զարգացմանն ուղղված համագործակցության դրամաշնորհային համաձայնագրի թիվ 1 փոփոխության ստորագրման առաջարկությանը։ Համաձայնագրում նախատեսվում է կատարել փոփոխություն, համաձայն որի՝ Հայաստանին տրամադրվող ԱՄՆ աջակցության ընդհանուր գումարը ավելանում է 130 մլն ԱՄՆ դոլարով՝ ԱՄՆ ՄԶԳ նախատեսվող ընդհանուր ներդրումը հասցնելով 250 մլն ԱՄՆ դոլարի: Նշվում է, որ աջակցությունն ուղղվում է ժողովրդավարական ձեռքբերումները պահպանելու, ինչպես նաեւ տնտեսական մարտահրավերները հաղթահարելու ուղղություններով:

ՀՀ կառավարությունը համագործակցում է Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) հետ 1992թ.-ից սկսած:  Այս ժամանակահատվածում ԱՄՆ ՄԶԳ ծրագրերը Հայաստանում զարգացում են ապրել` զուտ մարդասիրական օժանդակությունից վերածվելով երկարաժամկետ տնտեսական զարգացման, կայուն սոցիալական քաղաքականության և ժողովրդավարական բարեփոխումների խթանման ծրագրերի:

 ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից իրականացվող ծրագրերը ներառում են հետևյալ ոլորտները՝ ժողովրդավարություն և կառավարում, տնտեսական աճ և առևտուր, զարգացման վարկավորում, էներգետիկա և ջրային ոլորտ, մասնավոր հատված, առողջապահություն, սոցիալական պաշտպանություն, ֆինանսական հատված:

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարում Նիկոլ Փաշինյանն 10.07.2024-ին ընդունում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կառավարիչ Սամանթա Փաուերի գլխավորած պատվիրակությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30