«Շատ ռիսկեր կարող էին մեղմվել, եթե Ադրբեջանի հետ սահմանին իրավիճակը կայունացնելու համար 2022 թ. սեպտեմբերին Երևանը համաձայներ մի շարք միջոցառումներ իրականացնել ՀԱՊԿ-ի միջոցով», – «ՀԱՊԿ. Դաշնակիցներ»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
ՌԴ դեսպանի կարծիքով՝ ՀՀ-ում ԵՄ առաքելությունը ոչ թե պաշտպանում է Հայաստանը, այլ հետախուզական տվյալներ է հավաքում։
Կոպիրկինը նշել է, որ Հարավային Կովկասի ճակատագիրը պետք է որոշեն բացառապես տարածաշրջանի երկրներն ու հարևան գործընկեր պետությունները, և որ Մոսկվան չի հրաժարվել Բաքվի և Երևանի միջև բանակցային գործընթացում ազնիվ միջնորդի իր դերից:
ՌԴ դեսպանը կարծում է, որ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման համար անհրաժեշտ է հնարավորինս արագ վերականգնել եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքը։ Ըստ նրա՝ ՌԴ-ն հանդես է գալիս ոչ թե որևէ կոնկրետ երթուղու ստեղծման օգտին, այլ հաղորդակցությունների ամբողջական ապաշրջափակման։
Կարդացեք նաև
«Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին համապատասխանում է ՀՀ շահերին և նպաստում է տարածաշրջանում խաղաղությանը»,- ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպանը: