Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց որոշում, ըստ որի՝ սահմանվում է ագրարային ուղղվածությամբ սովորող ուսանողների կրթաթոշակի նոր չափը։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասաց, որ պետք է խթանել այս ոլորտում կրթություն ստացող դիմորդների թվի ավելացմանը։ «Նախագծի ընդունման արդյունքում 70-77 հազար դրամ կրթաթոշակ կտրամադրվի ագրարային մասնագիտություններով սովորողներին, ինչը կնպաստի, որպեսզի այս կադրերը պատշաճ ժամանակին համալրեն առկա տեղերը եւ նպաստեն տնտեսության զարգացմանը։ Կարեւոր է, որ որոշման կարգավորումները տարածվելու են 2024-2025 ուսումնական տարվանից այս ուղղություններով առաջին կուրս ընդունված սովորողների վրա»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հանրապետությունում հազարավոր հեկտարներով նոր ինտենսիվ այգիներ են ստեղծվում։ «Սկզբնական շրջանում մեր ներդրողները հիմնականում դիմում են արտերկրյա մասնագետներին։ Եվ նաեւ հընթացս են դիմում արտերկրյա մասնագետներին, բայց մյուս կողմից արտերկրյա մասնագետների ավելի լայն ներգրավվածությունը շատ մեծ ծախսերի հետ է կապված։ Իհարկե, մենք նոր ենք գլխի ընկել, բայց գյուղատնտեսության ոլորտում մի շարք մասնագիտությունների ժամավճարներ գոյություն ունեն մասնագետների։ Եթե անկեղծ ասեմ, չես էլ հավատում, որ կարող է այդպիսի բան լինի, օրինակ, ժամը 700 եվրո, 800 եվրո»,- ասաց Փաշինյանը։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ