Լրահոս
Օրվա լրահոսը

«Տիգրան Թորոսյանին ևս ազատել են աշխատանքից: Ե՛վ ԵՊՀ-ում, ե՛ւ Բրյուսովում դասախոսները ենթարկվում են քաղաքական հետապնդումների». Ցոլակ Ակոպյան. «Հրապարակ»

Սեպտեմբեր 05,2024 11:13

Ժողովրդավարության բաստիոն Հայաստանում վերջին երկու տարիներին մեծ թվով դասախոսներ են աշխատանքից ազատվել, եւ դա հասարակությունը շատ նորմալ է համարում: Նրանք՝ բոլորը, ուղղակի «պատահականության» սկզբունքով ընդդիմադիր դաշտից են, քննադատել են Նիկոլ Փաշինյանին եւ նրա ռեժիմին:

Նախորդ տարի Բրյուսովից ազատվեցին դաշնակցական Լիլիթ Գալստյանը, Ցոլակ Ակոպյանը ու էլի մի շարք դասախոսներ, օրենքների ու կարգերի բազմաթիվ խախտումներով ռեկտոր նշանակված Դավիթ Գյուրջինյանը չներեց նրանց, ովքեր պայքարում էին նախկին ռեկտոր Կարինե Հարությունյանի համար, ով արդար մրցույթով` նախարար Ժաննա Անդրեասյանի մասնակցությամբ, հաղթել էր եւ, ըստ օրենքի, պետք է ռեկտոր նշանակվեր: Սակայն փաշինյանական իշխանությունը տրորեց բոլոր օրենքները եւ մրցույթում պարտված իր մարդուն ռեկտոր նշանակեց:
Երկու տարի է՝ լեզվաբան, Լեզվի կոմիտեի նախկին նախագահ, «ինտելիգենտ» Դավիթ Գյուրջինյանը զբաղված է «վհուկների որսով»` բուհն ազատում է այլախոհներից:

Նույնը կատարվում է նաեւ ԵՊՀ-ում, որտեղ անակնկալ կերպով օրեր առաջ աշխատանքից հեռացվել են Աբրահամ Գասպարյանը, Մենուա Սողոմոնյանը: ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆալուլտետի երկարամյա դոցենտ Աստղիկ Ավետիսյանն էլ նախորդ շաբաթ մեզ հետ զրույցում նշել էր, որ փակվել է PR մագիստրոսական ծրագիրը, որի ղեկավարն ինքն էր:
Տեղեկացանք, որ Բրյուսովից ազատել են նաեւ Ազգային ժողովի նախկին նախագահ Տիգրան Թորոսյանին, ով երկար տարիներ զբաղեցրել է Բրյուսովի անվան համալսարանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ քաղաքագիտության ամբիոնի վարիչի պաշտոնը եւ շատ ակտիվ պայքարում էր ռեկտորի ընտրությունների փուլում` հօգուտ Կարինե Հարությունյանի: Քանի որ Թորոսյանը մեր հեռախոսազանգերին չպատասխանեց, զրուցեցինք բուհի նախկին պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանի հետ: Մեր այն հարցին` Տիգրան Թորոսյանն ազատվե՞լ է ամբիոնի վարիչի պաշտոնից, Ակոպյանն ասաց. «Այո, Տիգրան Թորոսյանին եւս ազատել են աշխատանքից: Նա նույնպես միանշանակ քաղաքական հետապնդումների է ենթարկվել, ես կասկած չունեմ այդ մասով: Ե՛վ Երեւանի պետական համալսարանում, ե՛ւ Բրյուսովում դասախոսները ենթարկվում են քաղաքական հետապնդումների: Երկու տարի է՝ ես էլ եմ ազատվել աշխատանքից: Դավիթ Գյուրջինյանի վրեժխնդրության հարցն է նաեւ: Նա հիմնականում ազատում է նրանց, ովքեր ոչ միայն այս իշխանություններին են դեմ, այլեւ նրանց, ովքեր դեմ են եղել Գյուրջինյանի ապօրինի նշանակմանը: Մարդիկ, ովքեր հարցազրույցներով են հանդես եկել, նշել են, որ դեմ են Դավիթ Գյուրջինյանի՝ ռեկտոր նշանակվելուն, այսօր հերթով ազատվում են աշխատանքից: Նաեւ Հակոբ Մադոյանն է ազատվել աշխատանքից, փակեցին նրա ղեկավարած ամբիոնը` Հայագիտության ամբիոնը, որպեսզի ուղղակի Մադոյանը զրկվի աշխատանքից: Էլի շատերն ազատվել են աշխատանքից, սակայն լռում են»:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30