Լրահոս
Օրվա լրահոսը

Էկոնոմիկայի փոխնախարարը 126 հազար դրամ արժողությամբ նարդի էր նվիրել բարձրաստիճան պաշտոնյայի. ծախսված գումարը վերադարձվել է պետբյուջե. «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 05,2024 08:23

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը օգոստոսի 23-ին «Հենդլ» ՍՊԸ-ից գնել է 126 հազար դրամ արժողությամբ նարդի։

«Հենդլ» ՍՊԸ-ին պատկանող սրահը Բուզանդ փողոցում գտնվող «Վերնիսաժում» վաճառակետ ունի եւ վաճառում է ոչ այնքան մատչելի արժեք ունեցող շախմատ, նարդի, հուշանվերներ, ժամացույցներ եւ այս ամենը՝ փայտի փորագրությամբ։

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից ճշտել՝ արդյոք գնումը նախարարի՞ հրամանով է արվել, ո՞ւմ համար է գնվել, եւ եթե նվեր է, ապա ո՞ւմ են նվիրել։ Նախարարությունից պատրաստակամորեն պատասխանեցին մեր հարցերին՝ ասելով. «Հարցը եղել է նախարար Գեւորգ Պապոյանի տիրույթից դուրս, նա չի հանդիսացել նվիրատուն։

Գնումը կատարվել է ներկայացուցչական ծախսերի շրջանակում՝ նախարարի տեղակալի կողմից՝ օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյայի Հայաստան կատարած այցի ընթացքում նվիրելու համար։

Նախարարը նախապես չի տեղեկացվել նվերի արժեքից, իսկ տեղեկանալուց հետո՝ հանձնարարել է անցկացնել ծառայողական քննություն, քանի որ բարձր արժեք ունեցող նվերներ հանձնելն անթույլատրելի է համարում։

Նշենք նաեւ, որ ծախսված գումարն արդեն իսկ վերադարձվել է պետբյուջե։

Կից ներկայացնում ենք նաեւ վճարման անդորրագիրը», – հարցին ի պատասխան՝ նախարարությունից տրամադրել էին նաեւ վճարման անդորրագիրը։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթում 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30