Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ մի միջանցք»-ից դեպի «Կեցցե՛ միջանցք»-ը

Սեպտեմբեր 05,2024 10:00

«Մենք երբեք, ոչ մի դեպքում, ոչ մի գնով թույլ չենք տա, որ Հայաստանի տարածքով որեւէ «միջանցք» անցնի, որը չի գտնվում մեր ինքնիշխանության ներքո: «Միջանցքի» թեման փակ է, պահանջում ենք դադարեցնել «միջանցքային» տրամաբանությամբ բոլոր խոսակցությունները», – ավելի քան երկու տարի կուրծք էին ծեծում ՀՀ իշխանությունների ներկայացուցիչները:

Ճիշտ նույն ձեւով նրանք կուրծք էին ծեծում Արցախի՝ բանակցությունների սեղանին վերադառնալու, Արցախի ինքնորոշման իրավունքի, Շուշիի եւ Հադրութի խաղաղ դեօկուպացիայի, արցախցիների իրավունքների եւ անվտանգության մասին: Ուզում եմ ասել՝ բարձրագոչ հավաստիացումներ տալը որեւէ բարոյական պարտավորվածություն չի դնում այս իշխանությունների վրա՝ կարող են գոռալ, հետո հակառակն անել, իսկ հետո «ճարպիկ» հռետորական հնարքներով բացատրել, թե ինչու այդպես ստացվեց:

«Միջանցքի» հարցում, ինձ թվում է, նույն պատմությունն է լինելու: Շատ հավանական է, որ ամեն ինչ սկսվեց Շոյգուի, իսկ այնուհետեւ Պուտինի՝ Բաքու կատարած այցերից հետո, որտեղ այդ հարցով ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ: Այնուհետեւ Պուտինը կապ է հաստատել Փաշինյանի հետ, իսկ վերջինս, պետք է ենթադրել, ՌԴ նախագահին բավարարող պատասխան է տվել:

Դրանից հետո Փաշինյանը ասուլիսի ժամանակ որոշակի «ռեւերանսներ» է արել Ռուսաստանի եւ Պուտինի հասցեին (տարակուսանքի մեջ գցելով «պալատական արեւմտամետներին»), ինչպես նաեւ ասել է, որ երթուղին բացելու դեպքում բեռները ստուգելու է ինչ-որ մասնավոր պահնորդական ծառայություն, բայց ոչ՝ ՀՀ սահմանապահները: Առաջին հայացքից թվում է, թե դա արվում է, որպեսզի ադրբեջանցիները վատ չզգան, երբ իրենց մեքենաները կամ, հետագայում, գնացքը գան ստուգելու մեր սահմանապահները:

Բայց խնդիրն, ըստ ամենայնի, ավելի խորն է: Անկախ նրանից, թե ինչպես է այդ «պահնորդական ծառայությունը» կոչվելու, կասկածներ կան, որ իրականում ճանապարհը վերահսկելու է Ռուսաստանը, ինչը եւ եղել է այդ երկրի վերջին 4 տարիների նպատակը:

Հակառակ դեպքում դժվար է բացատրել Իրանի կոշտ արձագանքը: Ինչպես հայտնի է, Իրանի ԱԳՆ-ն կանչել է Թեհրանում Ռուսաստանի դեսպանին եւ հայտարարել է, որ դեմ է «միջանցքային» ծրագրերին եւ դրանց՝ «Ռուսաստանի աջակցությանը»: Ստացվում է, որ Իրանն ավելի շատ է մտահոգված մեր ինքնիշխանությամբ, քան Հայաստանի ղեկավարությունը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Հայ says:

    Ոչ մի միջանցք,ոչ մի ճանապարհ։
    Եթե Փաշինյանը փորձի մեր տարածքը տրամադրել թուրքական աշխարհը կապելու համար ,ես անձամբ մինչև վերջ կպայքարեմ,կմիանան սրբազանին,Քոչարյանին,կմիանամ ամենասարսափելիին,բայց թույլ չեմ տա դա։Բայց ես մենակ եմ դեռ,սրբազանը ինչ որ 100 մետր հողի համար հոնգուր հոնգուր լաց է լինում,բայց էս խայտառակ իրավիճակի դեմ ոչինչ չի ասում,ոչ էլ Քոչարյանը,ոչ էլ Սերժը,ոչ Մարուքյանը,ոչ Մարությանը։ Կարծես ձեռք ձեռքի են տվել ռուսների հարցում։Մենակ եմ ես։

  2. Anonymous says:

    Հիմա իշխանության գիծը շարքային սպառողին համոզելն է, որ խաբելը, ստելը, իրարամերժ հայտարարությունները պետք է ընդունել որպես այդպիսին։ Համալսարանում իմ սենյակի դռանը Փաշինյանի՝ տարբեր առիթներով արված այդպիսի հայտարարությունների մի ծաղկաբույլ կա։ Սա կպցրել եմ առանց որևէ մեկնաբանության․ թող ուսանողները կարդան ու փորձեն ինքնուրույն գնահատական տալ դրանց։ Մի օրինակ՝ այդ ծաղկաբույլից․
    «Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը:» (2021 թ․ նախընտրական ծրագրից):
    «ՀՀ-ն ԼՂ ժողովրդի ճակատագիրը չի կարող որոշել:» (2023, Փաշինյանի մամուլի ասուլիսից)։
    Իմ կողմից շատ հարգված ու վաստակաշատ մի գիտնական, երևի կարդալով դռանս կպցրածը, ասաց․ “Բայց չէ՞ որ ստում են բոլորը, այդ թվում, օրինակ, ԱՄՆ Նախագահը”։ Ես հասկացա, որ իշխանությունը հաջողել է համոզել ո՛չ միայն շարքային սպառողին։ Ինչպե՞ս կարող է հարգված գիտնականը չգիտակցել, որ կա պետության շահերից բխող պաշտոնական սուտ և կա պետության հիմքը խարխլող պաշտոնական սուտ։

  3. Հ.Շ. says:

    Կային մեծ թիւով հայեր – հայաստանցիների պարագային, հաւանաբար՝ մեծամասնութիւնը – որոնք դէմ էին, Արցախի առնչութեամբ՝ «ոչ-մի-թիզ-հող» ազգային կեցուածքին:

    Զայն կը համարէին՝ անխոհեմ ու գերզգացական, չափազանց գաղափարական, ոչ-իրատեսական, Բանականութեան հակադրուող դիրքորոշում մը:

    Այդ հայերի այդ առարկութիւնը, այժմ փաստացի կերպով, ճիշդ դուրս եկաւ: Հիմա կարող ենք ասել որ, հա, նրանք ճիշդ էին, եւ մնացեալներս սխալուեցինք:

    Հիմա սակայն դժուար է հասկանալը թէ՝ ինչպէս եւ ինչու, այդ նոյն հայերը, իրենց նախապէս քննադատած այդ նոյն, բացարձակապէս անզիջող կեցուածքը կ’արտայայտեն՝ «թրքական միջանցքի» ծրագրին նկատմամբ:

    Ասիկա յատկապէս խորունկ ինքնահակասութիւն մըն է՝ Փաշինյանին եւ իր համակիրների դաշտում:

    Բացի եթէ թուրքերը հրաժարին իրենց այդ պահանջքից, ոչ միայն անկարելի է որ որեւէ խաղաղութիւն գոյանայ Հայաստանի շուրջն ու ներսը, այլ՝ հրադադարը իսկ երկար չի դիմանար, եւ թուրքերը կը շարունակեն իրենց ռազմական առաջխաղացը՝ ՀՀի մէջ: Միջանցքի խնդիրն ալ կը լուծեն, պատերազմով:

    Ուրեմն, ինչպէս որ տեղ ունեցաւ Արցախի պարագային, Փաշինյանը կրնայ շատ հեշտօրէն փոխել իր ժամանակաւոր «ոչ-մի-թիցականութիւնը», նաեւ ու հիմա էլ թրքական միջանցքին կապակցութեամբ: Եւ իր համակիրներուն դիտել տալ որ դա է շիտակ ուղին:

    Եւ այս անգամ, Արցախի նկատմամբ «ոչ-մի-թիզ-հող»ական հայը, իր դասը առած ըլլալով, կրնայ համաձայն գտնուիլ Փաշինյանին հետ:

    Անհանդուրժելի անարդարութիւնը պիտի հանդիսանայ սակայն այն, որ այս ամէնէն ետք, Ռուսաստանի հեղինակութեան տակ լինի՝ ՀՀի հողերէն
    պոկուած, ՀՀ պետական ինքնիշխանութեան երազէն իսկ անջատուած, այդ անիծեալ միջանցքը:

    Եւ այսպէսով, վերջապէս հաստատ մի տեղ կը հասնի՝ Անուշ Հայաստանի այդ «Անհաս Փառքի Ճամբան»…

    Մ. Հայդուկ Շամլեան

    • Հայ says:

      Տեսանք թե ինչ է լինում Ռուսաստանի հեղինակության տակ անցած միջանցքը։

    • aha says:

      Հիմա սակայն դժուար է հասկանալը թէ ինչպէս եւ ինչու, այդ նոյն հայերը, իրենց նախապէս քննադատած այդ նոյն, բացարձակապէս անզիջող կեցուածքը կ’արտայայտեն թրքական միջանցքի ծրագրին նկատմամբ: Ասիկա յատկապէս խորունկ ինքնահակասութիւն մըն է Փաշինյանին եւ իր համակիրների դաշտում.

      There is no contradiction. The silent majority wasn’t necessarily pro or anti concessions on Karabakh under different administrations, the silent majority didn’t know much about that issue and always thought of it as big geopolitics that it was incapable of shaping. The status quo, the stability, the constancy of things, the absence of major change, is what’s important for the silent majority, in Armenia or anywhere else, even in Quebec where independence was rejected twice. During the administrations of Kocharyan and Sargsyan, most people were with the policy of the leader, they knew who was boss and didn’t want to challenge his rule. A good demonstration of this is Serjs uncontested victory in the 2017 parliamentary elections, a year after the 4 day war, and LTPs dismal score in the same elections, although his campaign slogan of peace, reconciliation, good neighborly relations may have been the common sense option for most voters, post 2016 war.

      That is also why Nikols entire rhetoric since 2012 was a very nationalistic hardcore one, contrary to his previous writings and public stance on the need for concessions on Karabakh. Because he knew that the only way for him to be in the institutional opposition, get the people’s approval, and get eventually elected was to have a stance on serious geopolitical issues that does not challenge that of the boss of the time, Serj or Robert. He knows that the people, who don’t like to challenge the regime, would follow him only if his stance on Karabakh was an exaggerated version of Serj’s not one opposed to it, which would be too risky for the average citizen, being marginalized in society, ostracized.

      And today it’s the same logic, people feel what the stance of the new boss is and they will follow it without much questioning. They will think that these issues are solved in the big capitals of the world, they should think of their daily lives and to not have problems with the authorities. If the current administration declared war to Japan, they would probably follow as well.

  4. Aha says:

    The corridor issue is above Yerevan to decide, that is why Iran gets agitated, Western officials (O’Brien or think thank analysts) declare/write articles about the need to have a corridor free of Russian presence, Russia insists on having FSB surveillance of it, etc.

    Contrary to the majority, I can accept the existence of a corridor (so did Nikol in the 2000s) and I was also for it during the Key West negotiations in 2001. The latter planned for a corridor that would be a sovereign passage with overpasses/underpasses that would link Armenia to Iran. It’s probable that Russia had a role in opposing that plan, which proves once again that this issue was above Armenia, in a higher geopolitical category, even back then.

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30