Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետ է նշանակվել Հեղինե Մարտիրոսյանը (նկարում):
53-ամյա Մարտիրոսյանը 1994-2002թթ. աշխատել է Վահան Թոթովենցի անվան միջնակարգ դպրոցում, որպես ուսուցիչ, այնուհետեւ՝ փոխտնօրեն։
2003-2004թթ. ՀՀ ԱՆ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի սոցիալ-հոգեբանական վերականգնման խմբի առաջատար մասնագետ, ապա մինչեւ 2017թ.-ը՝ ԱՆ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական եւ իրավական աշխատանքների խմբի ղեկավար։
2008թ. ավարտել է Հյուսիսային համալսարանը` իրավագետի որակավորմամբ։
Կարդացեք նաև
2017-2024թթ. ՀՀ ԱՆ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալն էր: Նա այս տարվա հունվարի 30-ից ստանձնել էր հիմնարկի պետի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները:
«Առավոտ» օրաթերթ
04.09.2024