Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆրանսիան ցանկանում է է՛լ ավելի սրել հարաբերությունները Ադրբեջանի հետ». Այխան Հաջիզադե

Սեպտեմբեր 04,2024 22:02

Ֆրանսիայի իշխանությունները իրենց քաղաքացիներին, այդ թվում՝ երկքաղաքացիություն ունեցող անձանց, հորդորել են զերծ մնալ դեպի Ադրբեջան ցանկացած տեսակի այցերից։

«Ֆրանսիայի քաղաքացիները, այդ թվում՝ երկքաղաքացիություն ունեցող անձինք, Ադրբեջանի տարածքով ճանապարհորդելիս հայտնվում են ձերբակալվելու վտանգի առջև։ Այս վտանգը սպառնում է անգամ այն անձանց, որոնք պարզ զբոսաշրջային այց են կատարում կամ գործնական այցով են գտնվում Ադրբեջանում։ Չկան երաշխիքներ, որ նրանց ձերբակալության դեպքում մարդու հիմնարար իրավունքները կհարգվեն»,- նշված է Ֆրանսիայի ԱԳՆ տարածած հաղորդագրությունում։

Ադրբեջանի արտգործնախարարությունը դատապարտել է Ֆրանսիայի դիվանագիտական գերատեսչության հայտարարությունը, որով պաշտոնական Փարիզը կոչ է անում երկրի քաղաքացիներին զերծ մնալ Ադրբեջան այցելություններից՝ կամայական ձերբակալություններից խուսափելու համար։

«Վճռականորեն դատապարտում ենք Ֆրանսիայի Եվրոպական հարցերի և արտաքին գործերի նախարարության հայտարարությունը», – APA գործակալության փոխանցմամբ՝ այսօր հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն: Նրա խոսքով՝ «Ֆրանսիայի նման անհիմն ու կողմնակալ որոշումը վկայում է այն մասին, որ այդ երկիրը ցանկանում է է՛լ ավելի սրել հարաբերությունները Ադրբեջանի հետ»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30