Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյան. «Ես գրություն եմ ուղարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի նա ՀՊՏՀ կառավարման խորհրդի կազմից հեռացնի ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին»

Սեպտեմբեր 04,2024 21:33

Քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը, որը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի  ռեկտորի ընտրությունում առաջադրվել է որպես թեկնածու, «Հայելի» ակումբում մեկնաբանեց, թե որն է եղել իր առաջադրման հիմնական նպատակը:

«Տեսնելով այն աղետալի վիճակը, որում հայտնվել է կրթության համակարգը ընդհանրապես, եւ  իմ սիրելի համալսարանը, մասնավորապես, որի շրջանավարտն եմ, եղել եմ ասպիրանտը, որի դասախոսն եմ եղել 20 տարուց ավելի, ղեկավարել եմ համալսարանի ստորաբաժանումներ, մասնավորապես, հիմնադրման օրից՝ Տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղը, համալսարանի ամենամեծ՝ կառավարման ֆակուլտետը, պատրաստակամություն եմ հայտնել հայտ ներկայացնելու, մասնակցելու ռեկտորի ընտրությանը եւ ընտրվելու դեպքում դրական դերակատարություն ունենալու  համալսարանը կործանումից փրկելու եւ զարգացման ուղով տանելու:

Սա նաեւ առիթ է՝ վերհիշելու եւ վեր հանելու բոլոր այն խնդիրները, որոնք գոյություն ունեն բարձրագույն կրթության համակարգում եւ մասնավորապես, մեր համալսարանում:

Ես նախ ուզում եմ հիշեցնել, որ 2018-ին տեղի ունեցած ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո կրթական, հատկապես բարձրագույն կրթության համակարգը թիրախավորված է Հայաստանի իշխանությունների կողմից: Դրա պատճառներից մեկն էլ, թերեւս, անձնական բարդույթներն են: Այսինքն, մի կողմից կրթության համակարգը քայքայելն է պետությունը քայքայելու ռազմավարության իմաստով, մյուս կողմից՝ անձնական խնդիրները եւ բարդույթները»,-ասաց նա:

Էդգար Ղազարյանը հիշեցրեց. «Վարչապետը դպրոցն ավարտելուց հետո չի կարողացել ընդունվել համալսարան՝ մրցույթից դուրս է մնացել, եւ համալսարան ընդունվել է միայն լրացուցիչ տեղեր հատկացնելու հետեւանքով: Բայց ընդունվելուց հետո էլ չի կարողացել ավարտել համալսարանը եւ բարձրագույն կրթություն չունի»:

Նաեւ հիշեցրեց 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի խոստումները, ըստ որոնց բուհերին պետք է տրվեն առավելագույն ազատություններ, որ բուհերը պետք է ապաքաղաքականացվեն եւ այդ արատավոր պրակտիկային պետք է վերջ տրվի: Իսկ թե ինչ է տեղի ունեցել բուհերն իրականում ապաքաղաքականացնելու, ապակուսակցականացնելու իմաստով, Էդգար Ղազարյանը ընթերցեց բուհերի մի ամբողջ ցուցակ, որոնց կառավարման խորհուրդները 2018 թվականի իշխանափոխությունից հետո ղեկավարում են կամ կառավարման խորհրդի անդամ են ՔՊ կուսակցության գործիչները կամ նրանց գաղափարակիցները: Նպատակը բուհերը թիրախավորելն է եւ դրանք աստիճանաբար փակելը:

Այդ առիթով Էդգար Ղազարյանը խոսեց նաեւ, այսպես կոչված, ակադեմիական քաղաք կառուցելու անհնարինության մասին, քանի որ ըստ նրա, հանրակրթական դպրոցի նորմալ զուգարան կառուցելու անընդունակ իշխանությունը քաղաք կառուցել չի կարող:

Ռեկտորի թեկնածուն մեկ առ մեկ բնութագրեց ՀՊՏՀ նախկին եւ ներկա ղեկավարներին, առաջիկա ընտրությունում ռեկտորի պաշտոնի մյուս հավակնորդներին, որոնց անցած ուղին տարբեր դիպվածներով կապված է սկանդալային պատմությունների հետ:

Էդգար Ղազարյանը հետաքրքիր բացահայտումներ արեց ՀՊՏՀ կառավարման խորհրդի նախագահ, Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի անվան հետ կապված: Մասնավորապես, որ վերջինը բուհի կառավարման խորհուրդը ղեկավարում է խախտելով սահմանադրությունը, որ այնտեղ հայտնվել է վարչապետի որոշմամբ: «Այսինքն, մարդը, որ ինքն է հրամանագիր ստորագրում վարչապետ նշանակելու մասին, պարզվում է՝ իր նշանակած պաշտոնյայի որոշմամբ զբաղեցրել է մեկ այլ պաշտոն: Այն էլ այն դեպքում, որ ՀՀ սահմանադրությունը արգելում է նախագահի պաշտոնից զատ զբաղեցնել որեւէ այլ պաշտոն, դա լինի վճարովի, թե հասարակական կարգով: Ստացվում է, որ սահմանադրությունը խախտել է մի պաշտոնյա, որը ի պաշտոնե հետեւում է սահմանադրության պահպանմանը»,-ասաց պարոն Ղազարյանը:

Էդգար Ղազարյանը նաեւ տեղեկացրեց, որ անձամբ Վահագն Խաչատուրյանին առաջարկել է հրաժարական տալ կամ ՀՀ նախագահի, կամ ՀՊՏՀ կառավարման խորհրդի նախագահի պաշտոնից: Նաեւ գրություններ է ուղարկել համապատասխան ատյաններ, այդ թվում վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝պահանջելով, որ վերջինը Վահագն Խաչատուրյանին հեռացնի ՀՊՏՀ կառավարման խորհրդի կազմից:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30