ՀՀ վաստակավոր արտիստուհի Աննա Մայիլյանը «Հայելի» ակումբում ակումբում ասուլիսը սկսելուց առաջ շնորհավորեց բոլորին Արցախի անկախության օրվա առիթով. «Շնորհավորում եմ բոլորիս, որ այդպիսի հերոսական էջ է եղել մեր պատմության մեջ, եւ այդ տոնը երբեք ինձ համար չի կարող ջնջվել»:
Նա նաեւ շնորհավորեց բոլորին ուսումնական տարվա մեկնարկի առիթով եւ փաստեց, որ կրթական որակի անկում է նկատվում: Նրա ձեւակերպմամբ, անկազմակերպ վիճակ եւ քաոս, ինչը սարսափեցնում է, դա կապված է ոչ միայն կրթամշակութային ոլորտներ, այլեւ ամեն ինչի, ընդհուպ գերիների հարցի հետ: Երգչուհին, որպես եկեղեցում դաստիարակված մարդ՝ կոչ արեց խմբակային աղոթք հղել առ Աստված, ինչը նրա խոսքով քանդում է բոլոր կապանքները, բայց միեւնույն ժամանակ ընդգծեց, որ ամեն պետություն պետք է պահանջի իր գերուն:
«Ցավոք, ժողովուրդը այս պահին զբաղված է իր քեֆերով, հարսանիքներով…Միգուցե միտում ունեն քնեցնելու որոշ կարեւոր բնազդներ…Բայց մարդ ինչքան ցածր պետք է լինի կրթական առումով, որ զրկված լինի ինքնապաշտպանական բնազդից»,-ասաց նա:
Գերիների մասին խոսելիս Աննա Մայիլյանը նշեց, որ պետք է համակարգված պետական գործողություններ լինեն, ինչքան էլ մի խումբ մարդիկ հավաքվեն ու ասեն՝ դեմ ենք, որ մեր հայրենակիցները գերի լինեն. «Յուրաքանչյուր երկիր եւ պետություն պետք է իր գերիին հետ ստանա, հատկապես, որ նման պայմանավորվածություն կար ,իհարկե ժողովուրդը եւս պետք է պահանջի, որ իր հայրենակիցները վերադառնան»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ