Բրուսելյան վերլուծաբան Էլդար Մամեդովն X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է ԵՄ արտաքին հարաբերությունների խոսնակ Պետեր Ստանոյի երեկվա հայտարարությանը` Ադրբեջան արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ:
Պետեր Ստանոն, հիշեցնենք, վկայաբերել էր ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության զեկույցը եւ նշել էր, որ Ադրբեջանում ընտրությունները կայացել են քաղաքական և իրավական սահմանափակումների միջավայրում: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելությունը նշել էր, որ ընտրությունները տեղի են ունեցել այլախոհության շարունակական ճնշումների ֆոնին։
Էլդար Մամեդովը նշել է. «Եվրախորհրդարանի Հարավային Կովկասի հետ հարաբերությունների նոր պատվիրակությունը պետք է հրաժարվի Ադրբեջանի նոր խորհրդարանի հետ պաշտոնական շփումներից, ինչպես դա անում է Ռուսաստանի Դումայի և Բելառուսի խորհրդարանի պարագայում։ Երկկողմ հարաբերությունները կարող են իրականացվել գործադիր մակարդակով»:
Կարդացեք նաև
In light of this assessment, @Europarl_EN’s new delegation for relations with the South Caucasus should refuse official contacts with the new Azerbaijani parliament, just as it does with the Russian Duma and Belorussian parliament. Bilat rel can be dealt with on the exec level https://t.co/YDk3vX5QEW
— Eldar Mamedov (@EldarMamedov4) September 4, 2024