Անհետ կորածների շուրջ 6 հարազատներ մեկ օր առաջ հանդիպել են ԱԱԾ պետին։
Aravot.am-ի հետ զրույցում անհետ կորած Սարգիս Ղուկասյանի հարազատ Արսեն Ղուկասյանը հայտնեց՝ հանդիպման ընթացքում քննարկվել է ԴՆԹ համընկնումների հետ կապված խնդիրը․ «Գլխավոր խնդրի՝ ԴՆԹ համընկնումների հետ կապված խնդրի վերաբերյալ է քննարկումն անցել, որ ԴՆԹ համընկնումների խնդիրը վերջապես պետք է լուծվի։ ԱԱԾ պետն իր մոտ էր կազմակերպել այդ հանդիպումը։ Հանձնարարական էր տրվել Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ Ռաֆայել Վարդանյանին, որ պետք է մի ինչ-որ ձևաչափ մշակվի, որ յուրաքանչյուր անձի կորստի փաստի վերաբերյալ լինի քրեական վարույթ, որը պարզի, թե այդ մարդն ինչ հանգամանքներում է կորել․ կարող է իրենը չէ ԴՆԹ-ն, կարող է իրենն է»։
Արսեն Ղուկասյանը հիշեցրեց, որ ծնողները պահանջում էին, որ պետք չէ իրենց երեխաներին համարել զոհված, թեև կա ԴՆԹ․ «Մինչև այդ մարդկանց չեն հուղարկավորել, նրանց զոհված համարելն անթույլատրելի է։ Դրա համար ընտրվել է այն տարբերակը, որ այդ մարդկանց գործի քննությունը մինչև վերջ տանեն, հետո հստակ՝ արդեն ոչ թե համոզիչ, այլ ապացուցողական բան ներկայացնեն ծնողին, որ ծնողի մոտ ոչ մի կասկած չլինի, որ դա իր երեխան է, կամ իր երեխայի մասունքն է»։
Արսեն Ղուկասյանն ասաց, որ այս պահին յուրաքանչյուր անհետ կորածի վերաբերյալ կատարվում է մանրամասն քննություն․ «Մենք քննության ավարտը չենք տեսել, որ գնահատենք։ Ավարտը կներկայացնեն յուրաքանչյուր ծնողին իր մասով, մնացածն արդեն ընթացքը ցույց կտա՝ գոհացնող կլինի, թե՝ ոչ, դրա մասին խոսել շուտ է։ Քննությունը արդեն 4 տարի իրականացնում են»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ