ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) ներկայացուցիչ Ռայմոնդ Յելեին:
Պաշտոնյաները քննարկել են Տեսչական մարմնի գործունեությանն առնչվող մի շարք հարցեր: Մասնավորապես անդրադարձ է կատարվել՝ անասնաբուժության, բուսասանիտարիայի և սննդամթերքի անվտանգության ոլորտներում թվայնացման, հետագծելիության համակարգերի ներդրման օժանդակության, կենդանիների դաբաղ հիվանդության PCP 3 կարգավիճակին անցնելու աշխատանքների աջակցման, անասնաբուժության բնագավառում վերահսկողական կարողությունները զարգացնելու նպատակով, անասնաբույժ-տեսուչներին աջակցության տրամադրման (անհրաժեշտ մասնագիտական պարագաներ և այլ նյութատեխնիկական սարք-սարքավորումներ), կենդանիների, կենդանիների և մարդկանց համար ընդհանուր հիվանդությունների դեմ պայքարի նոր կիրառական մոտեցումների վերաբերյալ վերապատրաստման դասընթացների կազմակերպման, ինչպես նաև հանրային սննդի կետերի արտադրական հսկողության ծրագրերի վերապատրաստմանն առնչվող հարցեր։
Կարդացեք նաև
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին