Լրահոս
Օրվա լրահոսը

Հավաքվել էին Աշանի հանդեպ սերն ու կարոտը սրտում

Սեպտեմբեր 04,2024 18:08

«Ապառաժ». Հուզմունք և ուրախություն, ափսոսանք ու տխրություն իրար էին միախառնվել։

Տեղահանությունից հետո Հայաստանի տարբեր մարզերում ապաստանած շուրջ 200 աշանցիներ՝ հայրենի Աշան գյուղի կորստից և բռնի տեղահանությունից 11 ամիս անց հավաքվել էին Գառնիում։ Եկել էին մեծ ու փոքր՝ իրար տեսնելու, կարոտն առնելու, անցյալը վերհիշելու։

Միջոցառումն իր տեսակով յուրահատուկ էր այն առումով, որ Արցախի բռնազավթումից հետո սա նմանատիպ համայնքային առաջին հավաքն է։

Հանդիպում-հավաքը նախաձեռնել են աշանցի մի խումբ երիտասարդներ։ Միջոցառումը մեկնարկել է մեկ րոպե լռությամբ․ ներկաները հարգել են Աշանի և բոլոր նահատակների հիշատակը։

Ելույթի իր խոսքում երիտասարդ աշանցի Վահագն Խաչատրյանը ափսոսանք է հայտնել, որ իրար տեսնելու համար ստիպված են հայրենի գյուղից հեռու հավաքվել, սակայն ուրախությամբ նշել է, որ հենց Աշանը դարձավ այն առաջին համայնքը, որը վերամիավորվեց Մայր Հայաստանում, և հույս հայտնեց, որ այս օրինակին կհետևեն նաև մյուս համայնքները։ «Նմանատիպ հավաքները իրար չկորցնելու և համայնքը պահելու միջոց են՝ մինչև տուն վերադառնալը։ Այս հավաքը վերջինը չէ, և նախաձեռնող խմբի կողմից ապագայում համայնքի աշխուժացմանն ուղղված այլ ծրագրեր ևս կկազմակերպվեն»,-նշել է նա։

Հավաքի ընթացքում աշանցի երիտասարդ գրող Հերմինե Ավագյանը նշեց, որ այսօր ուրախ օր է, չնայած բոլորս կորուստներ ունենք՝ կորցրել ենք մեր ծննդավայրը, մեր մանկությունը, մեր երազանքները։ «Եթե այսօր բոլորս կարողացել ենք նորից հավաքվել, իրար տեսնել, դա այս դժվար ու անորոշ օրերում կարևոր քայլ ու հույսի շող է, որ այս հանդիպումները շարունակական են լինելու, որպեսզի իրար չկորցնենք։ Սա հույս է: Չգիտեմ ինչպես, բայց ես հավատում եմ, որ կկատարվի մեզ բոլորիս միավորող երազանքը՝ վերադարձի երազանքը»,-նշել է նա։

Վահագն Խաչատրյան

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30