Լրահոս
Օրվա լրահոսը

«Դժբախտաբար ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ մեր դաշնակիցներից որևէ մեկը չօգնեց Արցախին, և Ալիևը կարծեց, որ կարող է անպատիժ մնալ»

Սեպտեմբեր 04,2024 17:33

Արցախի Հանրապետության օրվան նվիրված «Վերադարձ» խորագրով միջոցառման շրջանակներում ողջույնի տեսաուղերձներ էին հղել աշխարհի տարբեր խորհրդարաններ ու կազմակերպություններ ներկայացնող Արցախի բարեկամները՝ ԱՄՆ Կոնգրեսից, Եվրոպառլամենտից, Միացյալ Թագավորության խորհրդարանից, և այլք։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը թարգմանաբար ներկայացնում է ուղերձները:

ԱՄՆ Կոնգրեսից.

Ջուդի Չու,

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ

Ողջույն։ Ես ԱՄՆ կոնգրեսական Ջուդի Չուն եմ, ներկայացնում եմ Կալիֆոռնիայի 28-րդ թաղամասը, որը տուն է ԱՄՆ-ի ամենահին հայկական համայնքի համար։

Ինձ համար պատիվ է ուղերձ հղել հայ ժողովրդին և պատվել Արցախի անկախության օրը։ Անցած աշնանը մենք ականատես եղանք Ադրբեջանի կողմից Արցախի անօրինական շրջափակմանը և մեկ այլ բռնի հարձակման, որ Լեռնային Ղարաբաղի 120,000 հայությանը տեղահանեց իր հայրենի երկրից։

Ես հավատացած եմ, որ ԱՄՆ-ն և աշխարհը պետք է մերժի այս բռնությունն ու էթնիկ զտումը և հստակ կերպով սատար կանգնի ժողովրդավարությանը, ինքնորոշման իրավունքին և խաղաղությանը։ Ես հպարտ եմ, որ Կոնգրեսի այն քիչ անդամներից մեկն եմ, որ անձամբ այցելել եմ Արցախ։ Մինչ այդ այցելությունը Ադրբեջանի կառավարությունը զգուշացրեց ինձ, որ Արցախը վտանգավոր է և այդ այցի իրականացումը հետևանքներ կունենա։ Բայց ես շատ ուրախ եմ, որ արեցի դա, որովհետև տեսա, որ Արցախը գեղեցիկ է և հմայիչ և, որ այնտեղի հայությունը բարգավաճող էր և հպարտ։

Վստահեցնում եմ, որ երբ ես վերադարձա, Ադրբեջանն ինձ արգելեց երբևէ այցելել այդ երկիր, բայց ես դա համարում եմ որպես հպարտության ցուցիչ, և դա ընդամենն ուժեղացրեց իմ վճռականությունը՝ հայության շահերի պաշտպանությամբ զբաղվելու։

Բայց այս այցը 2019-ին էր և ցավալի է անդրադառնալ, որ այդ մարդիկ ում ես այցելել էի ընդամենը 5 տարի առաջ, հիմա Հայաստանում փախստականներ են։ Ահա թե ինչու ես շարունակելու եմ աշխատել ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի իմ գործընկերների հետ՝ արցախցի փախստականներին ապահովելու հումանիտար օժանդակությամբ, աջակցելու Հայաստանի ժողովրդավարական հաստատություններին, ազգային պաշտպանությանը և վերջ տալու Ադրբեջանին ամերիկյան ռազմական օժանդակությանը, քանի դեռ այն շարունակում է իր ագրեսիան։

Շնորհակալություն Արցախին ու հայ ժողովրդին պատվելու այս հնարավորության համար։ Ես շարունակելու եմ լինել ձեր կողքին։

Բրեդ Շերման,

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ

Ողջույն։ Ես կոնգրեսմեն Բրեդ Շերմանն եմ, ԱՄՆ-ի լավագույն անվանումն ունեցող քաղաքից՝ Շերման Օքսից:  Ես ԱՄՆ Կոնգրեսում 28 տարի ներկայացնում եմ հարավային և արևմտյան Սան Ֆերնանդոյի շրջանը։ 28 տարի ես ծառայել եմ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում և 28 տարի ես հայկական հարցերով հանձնախմբի ակտիվ անդամ եմ։

Մինչև 1997 թվականը ես հաջողությամբ աշխատում էի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի օժանդակության համար, որովհետև նրանք ունեին դրա կարիքը և այդպիսի օժանդակությունը Հանրապետության անուղղակի ճանաչում էր։ Տասնամյակներ շարունակ հայերն ու ԱՄՆ-ի և աշխարհի մեր բարեկամները ամեն սեպտեմբերի 2-ին  նշում են Արցախի անկախության օրը։

Արցախի այս տարվա պատմական տարեդարձը դժբախտաբար համընկնում է ադրբեջանական ռազմական ագրեսիայի գրեթե առաջին տարելիցին, ինչը հանգեցրեց ավելի քան 100,000 բնիկ հայերի էթնիկ զտման իրենց հայրենի տնից։ Այսօր այս տեղահանված հայերը հումանիտար օժանդակության հրատապ կարիք ունեն։ Ավելին, շատ հայեր, այդ թվում Արցախի ժողովրդավարական ընտրված քաղաքական առաջնորդները մնում են անօրինական կերպով բանտարկված Ադրբեջանում։ Բոլոր հումանիտար կազմակերպությունները հաղորդում են, որ այս գերիները և ուրիշներ ենթարկվում են կտտանքների և բռնության։ Սա մեր ժամանակների առաջնահերթ մարդասիրական ճգնաժամերից մեկն է։

Բայց այս պատմությունն ավարտված չէ։ Մենք կարող ենք վերականգնել արդարությունը համախմբելով միջազգային հանրությանը՝ պահանջելու, որ Արցախի ժողովրդին տրվի պատշաճ երաշխիքներ՝ առանց բռնության և հալածանքների իրենց տները վերադառնալու համար։ Մենք պետք է վստահ լինենք, որ աշխարհը չի մոռացել Արցախն ու ավելի քան 100,000 հայերին, ովքեր հազարամյակներ շարունակ այն կոչել են հայրենիք: Ահա թե ինչու ես համագործակցեցի Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի հետ՝ անցկացնելու կոնգրեսական ուժեղ մի քննարկում Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի և նախկին պետնախարարի մասնակցությամբ։ Մենք հորդորեցինք միջազգային աջակցություն՝ արցախահայության ապահով վերադարձի համար և լույս սփռեցինք Ադրբեջանի կողմից նրանց նկատմամբ իրագործված հանցագործությունների վրա։ Ապրիլին ես միացա իմ ընկեր կոնգրեսական Դինա Տիտուսին՝ ներկայացնելով Ադրբեջանին պատժամիջոցների ենթարկելու ակտ, որ վերաբերում է ադրբեջանցի 44 պաշտոնյաներին, ովքեր ուղղակիորեն պատասխանատու են Արցախի հայության էթնիկ զտումների համար։ Քանի դեռ Արցախի հայերն ի վիճակի չեն վերադառնալ իրենց տները, ԱՄՆ-ն պետք է մեծացնի իր օժանդակությունը հայ ժողովրդին։

Ահա թե ինչու մենք աշխատում ենք երաշխավորելու, որ Արցախի հայ փախստականները ստանան ԱՄՆ մարդասիրական օժանդակություն՝ ազգային անվտանգության լրացման օժանդակության ակտով։ Դա մի մեծ օրինագիծ է, որը հսկայական ուշադրության է արժանացել։ Եվ երբ դա որպես օրենք ստորագրվի նախագահի կողմից, մենք կտրամադրենք միջոցներ, մենք պետք է վստահ լինենք, որ այս ակտի մի մասը կգնա Արցախի հայությանը։

Փետրվարին ես ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերին հորդորեցի երաշխավորել, որ ադմինիստրացիայի հումանիտար օժանդակության աշխատանքները կհասցեագրեն Արցախում էթնիկ զտման ենթարկված հայերին։

Մայիսին, հանրային լսման ժամանակ, ես ապահովեցի հանրային հանձնառություն պետքարտուղար Էնթնի Բլինքենից, որ այդ ամբողջ աշխարհում մարդասիրական ծրագրերի համար տրամադրվող այդ մեծ գումարի (9 մլրդ դոլար) մի մասը բաժին կհասնի ի աջակցություն Արցախի փախստականների։ Ես նաև աջակցել եմ օրենսդրական լրացմանը՝ առաջիկա արտաքին գործողությունների հատկացման ակտում, ինչը կարող է հատկացնել հավելյալ 200 մլն դոլար ի աջակցություն Արցախցի փախստականների:

Հուսով եմ՝ միասին կարող ենք ապահովել, որ մինչև Արցախի Հանրապետության հաջորդ անկախության օրը Արցախի ժողովուրդը ապահով վերադարձած կլինի իրենց տները, այն հողերը, որտեղ իրենց ընտանիքներն ապրել են հազարավոր տարիներ։ Ես միշտ Ձեր կողքին եմ, քանի դեռ դուք պայքարում եք ավելի լավ իրականության համար։ Շնորհակալություն։ Ես կոնգրեսմեն Բրեդ Շերմանն եմ։

Ֆրենք Փալոն,

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ, կոնգրեսի հայկական հացերով հանձնախմբի նախագահ

Ես Կոնգրեսական Փալոնն եմ՝ հայկական հարցերով հանձնախմբի համանախագահը։ Ես այստեղ եմ հիշատակելու Արցախի անկախության օրը։  Դժբախտաբար գիտեք, որ վերջին 1-2 տավա ընթացքում 120․000 արցախահայեր, ըստ էության, դուրս են մղվել՝ Ալիևի և Ադրբեջանի էթնիկ զտման ցեղասպանական ծրագրի արդյունքում։ Դժբախտաբար ո՛չ Միացյալ Նահանգները, ո՛չ մեր դաշնակիցներից որևէ մեկը չօգնեց Արցախին, և Ալիևը կարծեց, որ կարող է անպատիժ մնալ։ Բայց մենք չպետք է դա թույլ տանք։

Մենք պետք է երաշխավորենք Արցախի բռնի տեղահանված մարդկանց վերադարձի իրավունքը, պետք է վստահ լինենք, որ կարող ենք տուն վերադառնալ և փոխհատուցում ունենալ։ Նաև պետք է պատժամիջոցներ կիրառվեն Ալիևի և Ադրբեջանի առանցքային առաջնորդների նկատմամբ, մինչև չերաշխավորվի վերադարձի իրավունքի իրացումը։

ԱՄՆ-ն չպետք է շարունակի Ադրբեջանին ռազմական կամ այլ օգնություն տրամադրել, և մենք պետք է օգնենք Հայաստանին, որովհետև իրականությունն այն է, որ Ադրբեջանն այժմ սպառնում է Հայաստանին, և մենք չպետք է թույլ տանք որևէ տեսակի ռազմական կամ այլ օգնություն Ալիևին և Ադրբեջանին։

Փոխարենը պետք է ռազմականապես օգնենք Հայաստանին՝ զինամթերքով և այլն։ Ուստի կցանկանամ ասել, որ Արցախի անկախության այս տարեդարձի կապակցությամբ ևս շարունակում եմ հավատալ, որ Արցախը կվերադառնա որպես անկախ պետություն և մաս կկազմի Հայաստանին, ինչպես որ եղել է պատմականորեն։

Ադամ Շիֆ,

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ

Այսօր մենք հիշում ենք Արցախի անկախության օրը։ Մենք Արցախի հայության կողքին ենք, որ ստիպված լքեց իր նախնյաց հայրենիքը։ Նրանց պայքարը շարունակվում է։

2020 թ․Ադրբեջանի ուժերը հարձակվեցին Արցախի վրա,  2022-ի դեկտեմբերից շուրջ տասն ամսով բլոկադայի ենթարկեցին Արցախը, և այնուհետև 2023 թ. սեպտեմբերին Ալիևի ռեժիմը ամբողջապես օգտվեց մարդկանց համակարգային ձևով սովի ենթարկելուց և էթնիկ զտման ենթարկեց Արցախի տեղաբնիկ ժողովրդին։

Մենք պետք է ընդունենք, որ ագրեսիան և պատերազմական հանցագործությունները երբեք չեն կարող հիմք հանդիսանալ խաղաղության համար, երբե՛ք։ Ադրբեջանական այս ագրեսիան միայն խորացրել է տառապանքը՝ ընդգծելով միջազգային երաշխիքների հրատապ գործարկման անհրաժեշտությունը՝ ապահովելու արցախահայության վերադարձի իրավունքի ապահովումը։ Նաև կարևոր է, որ մենք շարունակենք աջակցել Արցախի տեղահանված ժողովրդի բարօրությանը, ում կյանքն ու ազատությունը խլվել է։ Անհրաժեշտ է, որ միջազգային հանրությունը, հատկապես՝ Միացյալ Նահանգները, առաջնորդի այս ջանքերը և օգնի այդ խիզախ ժողովրդին վերակառուցելու իր կյանքը, տներից ու դպրոցներից մինչև վերապատրաստումներ և տնտեսական օժանդակություն։

Ես նաև ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հայկական սփյուռքին՝ իր առանցքային դերի համար՝ բարձրաձայնելու, իրազեկվածությունը բարձրացնելու, ամբողջ աշխարհում հայկական շահերը պաշտպանելու համար։

Այսօր, այս կարևոր օրը, թույլ տվեք խոստանալ անսակարկելի աջակցություն Արցախի հայությանը։ Կրկին անգամ՝ շնորհակալություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30