Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջարկվում է՝ ՀՀ-ն ևս միանա բեռնափոխադրումների կոնվենցիայի լրացուցիչ արձանագրությանը, որը թույլ է տալիս իրավակարգավորումներն իրականացնել էլեկտրոնային եղանակով

Սեպտեմբեր 04,2024 17:10

Հայաստանը 2006 թվականի հունիսի 9-ին միացել է «Բեռների միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների պայմանագրի մասին» կոնվենցիային (CMR): 2008 թվականին վերը նշված կոնվենցիան լրացվել է e-CMR լրացուցիչ արձանագրությամբ, որն էլ ուժի մեջ է մտել 2011 թվականին: Դա թույլ է տալիս հիմնական կոնվենցիայով նկարագրված իրավակարգավորումներն իրականացնել էլեկտրոնային եղանակով: Առաջարկվում է, որ Հայաստանը եւս միանա այս կոնվենցիայի լրացուցիչ արձանագրությանը, որով բեռնափոխադրումների՝ այդ կոնվենցիայով կանոնակարգվող որոշ ուղղություններ հնարավոր կլինի իրականացնել էլեկտրոնային եղանակով:

««Բեռների միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների պայմանագրի մասին» կոնվենցիայի (CMR)՝ էլեկտրոնային բեռնագրի վերաբերյալ լրացուցիչ արձանագրությունը վավերացնելու մասին» օրինագիծը Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկման է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը: Նշվել է, որ լրացուցիչ արձանագրությանը միացել է 34 երկիր: Վրաստանից բացի արձանագրությանը միացել են տարածաշրջանի երկրները:

Հարցն արժանացել է հանձնաժողովի հավանությանը:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30