«Հետք». 2024 թվականի հուլիսի 25-ին Տաշիրի համայնքապետարանը պայմանագիր է կնքել «Անետա Շահբազյան» ԱՁ-ի հետ։ Պայմանագրով նախատեսվում էր գծանշել Տաշիր քաղաքի և Լեռնահովիտ բնակավայրի մի շարք փողոցներում։ Պայմանագրի ընդհանուր գինը 2 մլն 945 հազար դրամ էր։
Անետա Շահբազյանը Տաշիր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Նորայր Բաղդասարյանի կինն է։ Բացի անհատ ձեռնարկատիրությամբ զբաղվելը, Անետա Շահբազյանն աշխատում է «Տաշիրի թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում, որպես գնումների համակարգող։
«Անետա Շահբազյան» ԱՁ-ի հետ Տաշիրի համայնքապետարանը ևս մեկ պայմանագիր է կնքել 2023 թվականին, այս անգամ 2 մլն 960 հազար դրամ արժեքով։ Ուսումնասիրելով այս և նախորդ պայմանագրերը՝ պարզ է դառնում, որ դրանք համայնքապետարանը 2023 և 2024 թվականներին Տաշիր համայնքի և Լեռնահովիտ բնակավայրի նույն փողոցների գծանշման համար է կնքել։
Նորայր Բաղդասարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այս գործարքներում որևէ խնդիր չի տեսնում։ «Տեղի է ունեցել մրցույթ, կինս մասնակցել է ու հաղթել։ Իրավունք չունի՞ իմ կինը գնումների մրցույթին մասնակցել»,- ասաց Բաղդասարյանը։
Կարդացեք նաև
Արմեն Ղազարյան
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: