Aravot.am-ին քաղաքացին ահազանգել էր, որ Երեւանի մետրոպոլիտենի Հանրապետության հրապարակ կայարանի Մեծ Հայքի քարտեզը հանված է, ինչի տակ նա քաղաքական ենթատեքստ էր տեսել:
Aravot.am-ին Մետրոպոլիտենի լրատվության պատասխանատու Աննա Ասլանյանը հետեւյալը պարզաբանեց. «Քանի որ անընդհատ վերանորոգման աշխատանքներ են գնում մետրոյի կայարաններում, նման նկարներն ու քանդակները ժամանակավորապես հանվում են, որպեսզի չվնասվեն: Հետագայում, երբ այդ աշխատանքներն ամբողջական ավարտին կհասնեն, նկարները կվերադառնան իրենց տեղերը»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ