Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ դեսպանը Իրանի ԱԳՆ է կանչվել. պատճառը Մոսկվայի աջակցությունն է ՀՀ տարածքով Ադրբեջանն ու Նախիջևանը կապող «միջանցքին»

Սեպտեմբեր 04,2024 15:50

Իրանում ՌԴ դեսպան Ալեքսեյ Դեդովն ԻԻՀ ԱԳՆ-ն կանչվել. պատճառը վերջին շրջանում Մոսկվայի կողմից ցուցաբերվող աջակցությունն է «միջանցքի» նախագծին, որը պետք է Ադրբեջանը Հայաստանի տարածքով կապի Նախիջևանի հետ, հայտնում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի թելեգրամյան ալիքը:

Իրանն իր մտահոգությունն է հայտնել, նշելով, որ դեմ է աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության, որը կարող է խախտել տարածաշրջանում հաստատված սահմանները:

Ըստ IRNA գործակալության՝ Իրանի ԱԳՆ Եվրասիայի վարչության պետ Մոսթաֆա Դեմիրչիլուն Թեհրանի աջակցությունն է հայտնել տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը՝ ընդգծելով, որ Իրանը դեմ է միջազգայնորեն ճանաչված սահմանների և աշխարհաքաղաքական ստատուս քվոյի ցանկացած փոփոխության:

Երկուշաբթի երեկոյան Իրանում Ռուսաստանի դեսպան Դեդովի հետ հանդիպման ժամանակ Դեմիրչիլուն նաև ընդգծել է տարածաշրջանի բոլոր երկրների շահերին և օրինական մտահոգություններին ուշադրություն դարձնելու անհրաժեշտությունը:

Դիվանագետները, մտքեր փոխանակելով Կովկասում ընթացող զարգացումների շուրջ, նշել են ազգային ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և երկրների փոխադարձ շահերի հարգումը, որոնք են, ըստ նրանց՝ կայուն խաղաղության և տարածաշրջանային համագործակցության երաշխավորը։

Դեմիրչիլուն և Դեդովը նաև ընդգծել են տարածաշրջանի երկրների կարողությունների օգտագործման անհրաժեշտությունը՝ խնդիրները լուծելու և տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդման և տնտեսական ծրագրերի իրականացման համար՝ հաշվի առնելով բոլոր կողմերի շահերը։

Խոսվել է նաև «3+3» խորհրդատվական ձևաչափի առաջիկա հանդիպման մասին: Ձևաչափը ներառում է հարավկովկասյան երեք երկրներ Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը և հարևաններ Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը։

Հիշեցնենք, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ անդրադառնալով Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության վերականգնմանը, դժգոհել էր, որ ՌԴ-Հայաստան-Ադրբեջան եռակողմ պայմանավորվածություններն օդում կախված են մնացել՝ հիշեցնելով, որ նոյեմբերի 9-իեռակողմ հայտարարության մեջ այդ կետը կա:

«Սկզբում Հայաստանը հրաժարվեց ավտոմոբիլային ճանապարհից և պնդեց, որ միայն երկաթուղային լինի: Հետո հանկարծ Հայաստանը հայտարարեց, որ ՌԴ սահմանապահները չեն մասնակցելու, թեկուզ դա սևով սպիտակին գրված է նոյեմբերի 9-ի հայտարարությունում», – ասել էր Լավրովը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30