«Արևմուտքի գնահատականները չեն համապատասխանում Ադրբեջանում դեմոկրատական գործընթացի իրական պատկերին», – նշված է Ադրբեջանում խորհրդարանական արտահերթ ընտրությունների վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարության տեքստում:
«Սեպտեմբերի 1-ին Ադրբեջանում կայացել խորհրդարանական արտահերթ ընտրություններ։ Երկրի ԿԸՀ տվյալներով՝ քվեարկության արդյունքում հաղթել է իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցությունը, որը ղեկավարում է երկրի նախագահ Իլհամ Ալիևը։
Ընտրություններին հետևել է շուրջ 12 հազար տեղական և 589 միջազգային դիտորդ՝ 69 երկրի 51 կազմակերպություններից, այդ թվում՝ ՌԴ-ից։
ԱՊՀ և ՇՀԿ դիտորդական առաքելությունների գնահատականով՝ ընտրությունները եղել են թափանցիկ, վստահելի և ժողովրդավարական՝ կազմակերպված ազգային օրենսդրության պահանջներին համապատասխան։
Կարդացեք նաև
Ի հակառակ՝ Արևմուտքը և նրա հետ փոխկապակցված միջազգային կառույցները հերթական անգամ կանխակալ և սուբյեկտիվ գնահատականներ են արտահայտել, որոնք չեն համապատասխանում Ադրբեջանում դեմոկրատական գործընթացի իրական պատկերին», – նշել է ՌԴ ԱԳՆ-ն:
Ռուսական կողմը շնորհավորել է «ադրբեջանական բարեկամ ժողովրդին՝ ազգային կամարտահայտության հաջող կազմակերպման առթիվ», որի արդյունքներն, ըստ ՌԴ ԱԳՆ-ի, վկայում են Ադրբեջանի ղեկավարության կողմից վարվող քաղաքական կուրսի և սոցիալ-տնտեսական բարեփոխումներին՝ ժողովրդական լայն աջակցության մասին։
Հիշեցնենք՝ ԵՄ արտաքին հարաբերությունների խոսնակ Պետեր Ստանոն նշել էր՝ Ադրբեջանում ընտրությունները կայացել են քաղաքական և իրավական սահմանափակումների միջավայրում: