Չեխիայի Պլզեն քաղաքում ավարտվեց վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունը։
Մրցումային վերջին օրվա արդյունքները.
🥉Գոհար Հարությունյան / Լիլիթ Մկրտչյան / Արուսյակ Գրիգորյան թիմային եռյակը 50մ խառը վազք մրցաձևում 1086 միավոր արդյունքով դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։
🥇Գոռ Խաչատրյանը 50մ խառը վազք մրցաձևի երիտասարդների անհատական պայքարում 388 միավորով նվաճեց ոսկե մեդալ։
Կարդացեք նաև
🥈Գոռ Խաչատրյան / Հայկ Մինասյան / Համլետ Կարենյան եռյակը 50մ խառը վազք մրցաձևի երիտասարդների թիմային պայքարում 1107 միավորով դարձել է արծաթե մեդալակիր։
🥈50մ խառը վազք մրցաձևի երիտասարդների թիմային պայքարում Մարի Ղազարյան / Անահիտ Սարգսյան / Աիդա Ազատյան եռյակը 1036 միավոր արդյունքով նվաճեց արծաթե մեդալ։
Հայաստանի հրաձգության ֆեդերացիա