Լրահոս
Օրվա լրահոսը

Զախարովա. Ռուսաստանը հույս ունի, որ ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի հետ գործընկերությունը լիարժեք կվերականգնվի

Սեպտեմբեր 04,2024 13:48

Ռուսաստանը հույս ունի, որ ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի հետ գործընկերությունը լիարժեք կվերականգնվի, ինչը բխում է ինչպես Հայաստանի, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի շահերից. Վլադիվոստոկում Արևելյան տնտեսական ֆորում արտաքին քաղաքականության ընթացիկ հարցերի վերաբերյալ ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Ավելի վաղ՝ մամուլի ասուլիսի ընթացքում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր. «Հայաստանի Հանրապետությունը բոլոր մակարդակներում սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին: Մենք այս փուլում այդ որոշումը համարում ենք բավարար: Կարող է լինել բանավեճ, մեկը կարող է ասել, որ բավարար է, մյուսը կարող է ասել՝ անբավարար է: Բայց պետք է նայենք, թե ով ինչ գնահատողական իրավասություն ունի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30