«Միջազգային արեւային դաշինք» (ՄԱԴ) հիմնադրամը ստեղծվել է 2020 թվականին: «Միջազգային արեւային դաշինքի հիմնադրման մասին» շրջանակային համաձայնագրի հիմքն «Արեւային էներգետիկայի խթանմամբ զբաղվող պետությունների Միջազգային արեւային դաշինքի մեկնարկի մասին» 2015 թվականի նոյեմբերի 30-ի ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության հարցերին նվիրված խորհրդաժողովում ընդունված Փարիզի հայտարարությունն է: Մինչ այժմ համաձայնագիրը ստորագրել է 118 պետություն, որոնցից 97-ն այն վավերացրել են: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` սեպտեմբերի 4-ի նիստում:
Առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Միջազգային արեւային դաշինքի (ՄԱԴ) հիմնադրման մասին» շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:
Համաձայնագրի նպատակն արեւային էներգետիկայի զարգացման ոլորտում համատեղ ջանքերի ներդրումն է` տեխնոլոգիաների, նորարությունների, ֆինանսավորման ներդաշնակեցման միջոցով եւ առկա խոչընդոտները համակարգված ձեւով վերացնելու նպատակով` բարեկեցության, էներգետիկ անվտանգության եւ ժողովուրդների կայուն զարգացման ապահովման համար:
Հայաստանը դաշինքին միանալու փաստաթուղթը ստորագրել է 2023 թվականի նոյեմբերին: Հակոբ Վարդանյանի խոսքով բավականին օգտակար կլինի դաշինքի աշխատանքներին Հայաստանի մասնակցությունը:
Կարդացեք նաև
Նա տեղեկացրել է, որ սեպտեմբերի 1-ի տվյալներով ՀՀ-ում կան 630 ՄՎտ հզորությամբ արեւային կայաններ, ինչը բավականին մեծ թիվ է:
Նախագիծը հանձնաժողովում արժանացել է դրական եզրակացության:
ԱԺ