«Ազատություն». Երեկ Ազատությունը հայտնել էր, որ ձերբակալվել են Հայաստանի ամենախոշոր կարի ֆաբրիկայի՝ «Գլորիա»-ի սեփականատեր Բագրատ Դարբինյանն ու Վանաձորի գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանը՝ առավոտից նրանց աշխատասենյակներում մի քանի ժամ կատարված խուզարկությունից հետո։ Հակակոռուպցիոն կոմիտեն դեռ քրեական վարույթի վերաբերյալ մանրամասներ չի հայտնում։
«Ազատությանը» հայտնի է միայն, որ ձերբակալված պաշտոնյաները կասկածվում են ապօրինի շինարարության թույլտվության և իրականացման մեջ։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: