Լրահոս
Օրվա լրահոսը

«Հասնել լավագույն արդյունքների». հրաժարականներ Ուկրաինայի կառավարության կազմում

Սեպտեմբեր 04,2024 11:49

«Ազատություն». Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հրաժարական է տվել, հայտնել է խորհրդարանի նախագահը։

Գերագույն ռադայի ղեկավար Ռուսլան Ստեֆանչուկը փոխանցել է, որ խորհրդարանը հայտարարություն է ստացել Կուլեբայի հրաժարականի մասին, օրենսդիրներն այն կքննարկեն։

Երեկ հրաժարական էին ներկայացրել Ուկրաինայի երկու փոխվարչապետեր և ևս 3 նախարարներ։

Եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման հարցերով փոխվարչապետ Օլգա Ստեֆանիշինան և ժամանակավորապես օկուպացված տարածքների վերաինտեգրման հարցերով փոխվարչապետ Իրինա Վերեշչուկն այդ մասին հայտնել են երեկ։

Հրաժարականները տեղի են ունեցել Ռազմավարական արդյունաբերության նախարար Ալեքսանդր Կամիշինի, արդարադատության նախարար Դենիս Մալյուսկայի և շրջակա միջավայրի պահպանության նախարար Ռուսլան Ստրիլետսի պաշտոնից հեռանալուց ժամեր անց։

Նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ հայտարարել է, որ Ուկրաինայի կառավարությունում նոր փոփոխություններ են սպասվում: Իր ուղերձում էլ նշել է, որ պետական կառույցները պետք է այնպես կազմավորվեն, որ Ուկրաինան կարողանա հասնել լավագույն արդյունքների։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30