ArmLur.am-ը բաց աղբյուրներից տեղեկացավ, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն անցած ամիս 8 մլն դրամ արժողությամբ պայմանագիր է կնքել հնդկական ընկերության հետ։ Պայմանագրի նպատակը Հնդկաստանի Հանրապետության Նյու-Դելի քաղաքում կայանալիք «World food India 2024» միջազգային ցուցահանդեսին մասնակցելն է։
ArmLur.am-ը նույն աղբյուրներից տեղեկացավ, որ օրեր առաջ՝ սեպտեմբերի 2-ին, Էկոնոմիկայի նախարարությունը Սաուդյան Արաբիայի Ռիադ քաղաքում կայանալիք «Foodex Saudi-2024» սննդի և ոչ ալկոհոլային խմիչքների միջազգային ցուցահանդեսին մասնակցելու համար արաբական ընկերության հետ կնքել է 21 մլն 542 հազար դրամ արժողությամբ պայմանագիր։
Պայմանագրերով հիմնականում ձեռք են բերվել տեղում օգտագործվելիք անհրաժեշտ իրեր՝ սեղան, աթոռ, սուրճի մեքենա և ջրի տարաներ և այլն։
Էմմա Միքայելյան
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։