Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ֆասթ Բանկի՝ Բաղրամյան 1/4 հասցեում գործող մասնաճյուղը վերաբրենդավորվել է

Սեպտեմբեր 04,2024 10:06

Վերաբրենդավորումից հետո Ֆասթ Բանկի «Բաղրամյան» մասնաճյուղն ունի անհրաժեշտ բոլոր ռեսուրսները՝ հաճախորդներին ընդունելու և սպասարկելու հարմարավետ, տեխնիկապես հագեցած և ժամանակակից մասնաճյուղում։ Մասնաճյուղի կառավարչի խոսքով՝ վերաբրենդավորումն ուղղված էր հաճախորդների համար լավագույն փորձառությունն ապահովելուն։

«Բոլոր փոփոխությունների նպատակը մեր հաճախորդներին ավելի որակով սպասարկելն է և բոլոր գործընթացներն ավելի սահուն կազմակերպելը։ Ավելի քան հինգ անգամ ընդլայնել ենք մասնաճյուղի տարածքը, ստեղծել ենք հարմարավետ սպասասրահ հաճախորդների համար», – նշել է մասնաճյուղի կառավարիչ Կարեն Սահակյանը։

Բանկը շարունակաբար բարելավում է հաճախորդների սպասարկման որակը՝ ձգտելով Հայաստանում ներդնել լավագույն միջազգային փորձը։ Նոր ու հարմարավետ միջավայրում Ֆասթ Բանկի հաճախորդները 24/7 գրաֆիկով կօգտվեն բանկի կողմից առաջարկվող բոլոր ծառայություններից՝ վարկեր, ավանդներ, միջազգային փոխանցումներ, տարադրամի փոխարկում, և այլն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30