Հայտնի մեջբերում Սերգեյ Դովլաթովից. «Մենք անվերջ հայհոյում ենք ընկեր Ստալինին եւ, իհարկե, իրավացի ենք: Այնուամենայնիվ, ես ուզում եմ հարցնել՝ ովքե՞ր են գրել չորս միլիոն մատնագրերը»: Իսկապես, կարեւոր հարց է: Բայց, մյուս կողմից, պետք է ասել, որ նույնիսկ Ստալինի ժամանակ եղել են մարդիկ, որոնք, չհակադրվելով խորհրդային իշխանությունը, որեւէ ձեւով չեն մասնակցել քաղաքական բռնաճնշումներին:
Խոսքը նախեւառաջ մտավորական, համալսարանական, ակադեմիական միջավայրի մասին է: Այդպիսի մարդիկ, իհարկե, բարձր պաշտոններ չեն զբաղեցրել, իշխանության սիրելիները չէին, բայց, մյուս կողմից, շարունակում էին աշխատել գիտության, արվեստի, կրթության բնագավառում: Նրանց բերած օգուտը հսկայական է: Ավելին՝ համոզված եմ, որ մենք, 1991 թվականից հետո մինչ օրս, մեծ չափով շարունակում ենք վայելել նրանց ստեղծածը: (Մեկ ուրիշ առիթով կզարգացնեմ այդ թեման):
Եթե դա ճիշտ էր ստալինյան դաժան ժամանակաշրջանում, ապա 60-70-ական թվակաների մասին հաստատ կարելի է նույնն ասել: Ոչ բոլոր ակադեմիկոսներն էին ստորագրում Սախարովին «դատապարտող» նամակները, ոչ բոլոր գրողներն էին միանում Սոլժենիցինի դեմ ծավալվող արշավին, իսկ համաշխարհային փառք վայելող երաժիշտ Ռոստրապովիչը նրան իր տանն ապաստան էր տվել: Ոչ բոլոր դասախոսներն էին Երեւանի պետական համալսարանում «տոն տալիս» իշխանությունների փորձերին՝ հեռու պահել ուսանողներից Էդմոն Ավետյանին եւ Ռաֆայել Պապայանին: Խղճով ղեկավարվող մարդիկ ամենեւին այլախոհ կամ «հակասովետական» չէին, պարզապես սկզբունքներ ունեին:
«Արեւմտյան ժողովրդավարության բաստիոն» հռչակված ժամանակակից Հայաստանում իշխանությանը քծնողները, դրան ծառայողները, համապատասխան կառույցներ մտնողները զարմանալիորեն շատ են: Եթե չծառայեն ու չքծնեն, նրանց հաստատ ոչ մի լուրջ «պատիժ» չի սպառնում: Եթե քաղաքական պատճառներով ԵՊՀ-ում դասավանդելու հնարավորությունից զրկված 3 դասախոսների փաստի հետ իրենց անհամաձայնությունը հայտնեն, դարձյալ աշխարհը նրանց համար շուռ չի գա: Հավանաբար, այնուամենայնիվ, ինչ-որ «խորհրդային իներցիա» է գործում:
Կարդացեք նաև
…Ամերիկյան եւ եվրոպական առաջատար համալսարանների ուժեղ ու ազդեցիկ լինելու պատճառը նաեւ լայնախոհության, ակադեմիական ազատության մեջ է:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Քոչարյանը եւ Սարգսյանը, քսան-երկու տարի՝ իշխեցին: Եւ այդ ալ՝ ինչպիսի՜ մեթոտներով…
Այդ ամէնէն ետք, եթէ այդ պիղծ արարածները՝ նշոյլ մը իսկական ուժ եւ զօրութիւն ունենային, նշոյլ մը ազգային հարազատ յանձնառութիւն, եւ ոչ թէ միայն՝ այդ ամէնի պատրանքի փոշին մեր աչքերուն մէջ սփռէին -, ապա, Աբրահամ Գասպարյանի նման մաքրամաքուր ու ազնիւ մարդ մը, արժանապատիւ եւ նուիրեալ հայորդի մը, կարիքը չէր ունենար – յանուն Հայ Ազգի պաշտպանութեան – մտնելու՝ քաղաքական կեղտոտ դաշտը, եւ հետեւաբար կորսնցնէր իր գործը, իր ընտանիքին ապրուստը:
Մ. Հայդուկ Շամլեան