Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ մենք չունենք գոնե 10 հայրենադարձ տեղական կուսակցությունների ղեկավարության ներսում

Սեպտեմբեր 04,2024 13:30

Ընդդիմությունը չունի այլընտրանք, բացի ցավոտ բարեկարգումներից

«Այստեղ կնկարագրեմ իմ բնույթը՝ ռիթմը եւ մոտեցումը, որպես քաղաքական քարոզիչ եւ բլոգեր, կարծում եմ, որ կարեւոր է ներկայացնել այս ասպեկտը, քանի դեռ օգնում է ձեր քաղաքական լրատվամիջոցներին եւ ուժին, որպեսզի կարդան իմ քայլերը ու կարողանանք ներդաշնակ կոորդինացիա ձեւավորել եւ կարդալ միմյանց քայլերը:

Ինչպե՞ս կբնութագրեք ձեզ՝ որպես պրոպագանդիստ եւ բլոգեր: Մենք նման ենք ավանդական իրավաբաններին, միակ տարբերությունն այն է, որ մենք քաղաքական իրավաբաններ ենք, ովքեր տարիների ընթացքում ավելի փորձառու եւ հմուտ են դառնում՝ պաշտպանելու քաղաքական գաղափարը եւ ներկայացնելու արդյունավետ փաստարկներ: Ասում են, թե փաստաբանները շատ են ստում, չեն կարողանում հավատարիմ մնալ ճշմարտությանը, դա էլ հանգեցնում է նրան, որ դատը կորսնցնեն։ Ճի՞շտ է այս միտքը: Ձեր ասածը հարաբերական է, այն միտքը, որ մենք ստում ենք՝ չափազանցված է, իրավաբանների նման ենք. կկենտրոնանանք միայն ճշմարտության այն մասերի վրա, որոնք հիմնավորում են մեր փաստարկները, ճշմարտությունը ցույց ենք տալիս միայն մեր գործի շահեկան տեսանկյունից։ Բայց դա չի նշանակում, որ ստում ենք, պարզապես ներկայացնում ենք ճշմարտության մեր անկյունը։ Քաղաքականության մեջ չկան հրեշտակներ եւ սատանաներ՝ բարի կամ չար, եւ ես երբեք չեմ պնդում, որ ես հրեշտակ եմ, բայց ես նաեւ սատանա չեմ։ Երբ պնդեմ, թե հրեշտակ եմ՝ դա ինձ կդարձնի կեղծավոր, որը ես չեմ: Ես պարզապես ունեմ իմ բարոյական կարմիր գծերը եւ սա իմ անկեղծ պատասխանն է». մտովի եզրափակեցի:

Եվ սա թափանցիկության մակարդակն է, որը ես ներկայացրել եմ հանրային կարծիքին՝ անկեղծ: Բայց այսօր գիտակցում եմ, որ թեեւ դա ընդունելի կհամարվեր նորմալ ժամանակների համար, բայց սա ամենամեծ մեղքն է Հայաստանի դեպքում, որից մենք պետք է ձերբազատվենք եւ ես՝ առաջին հերթին սկսեմ իմ խոստովանությունը, որ դարձի եմ գալիս:

Ամենամեծ մեղքը, որտեղ ճշմարտությունն այլեւս չի դառնում մեկ կենտրոնացված միավոր, ձեւավորում է իր մասնաճյուղերը՝ ապակենտրոնացված, նույնիսկ հակամարտող, բախման մեջ անեծքախառն: Եվ այսօր ես կոտրում եմ տաբուները:

Մասնակի ճշմարտության գաղափարը դարձել է ավելի արատավոր եւ վնասակար, այնքան թունավոր, որ այն լայնորեն օգտագործվում է, որտեղ սուտը եւ մանիպուլյացիաները չեն գերազանցում այս ապրանքանիշին:

Կաթվածահար է արել մեր քաղաքական դաշտը, մեր օրենսդիր կառույցները, մեր Ազգային ժողովը եւ ամենաաղետալի երեւույթը, որը ողողել եւ տիրապետել է մեր զանգվածային լրատվամիջոցները եւ այլ լրատվամիջոցների մեծ մասը:

Ոչ միայն քաղաքական կուսակցությունների պաշտոնական մեդիա միջոցներն օգտագործում են թմրանյութի նման եւ ստերոիդ, որը դարձել է կախվածություն, այլեւ զանգվածային լրատվամիջոցները ենթարկվում են դրա ազդեցությանը եւ մինչ հսկայական լրատվամիջոցներն այն առաջարկում են, որպես բարձր արժույթի ծառայություն եւ ապրանքանիշ ամենամեծ քաղաքական ուժերին, որով վայելում են հսկայական ֆինանսական հնարավորություններ: Այժմ միջին մասշտաբի լրատվամիջոցները, որոնք նույնպես վերելք են ապրում, նույնպես ընդունեցին այս կախվածություն առաջացնող եւ վարակիչ ստերոիդներն իրենց խոհանոցում:

Զգուշացե՜ք, ստեղծվել է անվերջ կլոր շրջան, ստատուս քվո եւ հավասարում, որը կաթվածահար է արել ցանկացած առաջընթաց, լուրջ քննարկումներ նվազագույն ընդունելի ճշմարտության որոնման համար, որը սկզբում շփոթություն է առաջացրել հասարակական կարծիքի մոտ. իսկ հետո վերածվել՝ դեմագոգի փակուղու եւ դոգմատիզմի:

Այս ստատուս քվոն ստեղծեց վտանգավոր փոքրամասնություն եւ «չեզոք» մեծամասնություն, եւ թեեւ չեզոքությունը պետք է դրական բան լինի, այն ստեղծեց անտարբեր մարդկանց մեծ տոկոս:

Վտանգավոր փոքրամասնությունն առաջնորդեց պառակտման, հակադրության, անհանդուրժողականության, ծայրահեղականության եւ կույր հնազանդության գոյացման, ուստի շատերն այն բնութագրեցին որպես պաշտամունքի աղանդավոր խումբ, եւ այս վտանգավոր փոքրամասնությունը տիրեց, նրանք վանեցին քաղաքացիների մեծամասնությանը, որպեսզի չներգրավվեն քաղաքականության մեջ:

Նրանք, ովքեր համաձայն են նրանց հետ շատ կետերի հետ, բայց չեն համարձակվի արտահայտել տարբերությունների մասին, համարվում են «մյուս կողմի համար աշխատող դավաճան»:

Բայց գուշակեք, թե ինչ եք կարծում, ո՞ւմ է ձեռնտու այս բաղադրատոմսը: Ներկայիս իշխանություններին, բնականաբար:

Սա է ներկայիս իշխանությունների երազանքի սցենարը: Հիմա նրանք կարող են ազատ գործել եւ թույլ տալ այնքան ու ինչքան սխալ, որովհետեւ մենք ունենք փակուղի՝ տեղ-քայլի ապարդյուն վիճակ, որտեղ ոչ ոք չի կարող հաղթել, իսկ ոչ-ոքիի դեպքում ներկայիս իշխանությունները մնում են իրենց գահին:

Զավեշտալին այն է, որ թվում է, թե ընդդիմությունը հարմարավետորեն ընկել է այս ծուղակը, որտեղ ոչ մի կողմ չի կարող հաղթանակ տանել եւ մնալ իր խրամատում:

Ընդդիմությունը նույն սխալն է անում ամեն օր՝ քննադատելով իշխանություններին, չի ստացվի: Տարիներ շարունակ չի ստացվել, սա արդյունավետ չէ, փաստորեն, անօգուտ ռազմավարություն, որտեղ միակ լուծումը ընդդիմության իմիջը մաքսիմալ մաքրելն է,.խորը լուրջ բարեփոխումներ ձեռնարկել:

Ներկայացրեք գաղափարներ, զարգացրեք, բարելավեք դրանք՝ առաջարկեք իրատեսական գործնական լուծումներ

Այսօր ես միայն մի քանի պարզ գաղափարներ կներկայացնեմ, եւ կփորձեմ դրանք ավելի զարգացնել, դրանք թերի են եւ հիմնական (basic), հիմնված են իդեալիզմի եւ պերֆեկցիոնիզմի վրա, բայց գոնե հիմնված են նախաձեռնության վրա եւ բաց են քննարկման համար. այս նախաձեռնության մեջ դոգմաներ չկան:

Ինչո՞ւ է Սփյուռքը դուրս մնացել, ինչո՞ւ Հայաստանից հեռացած եւ վերադարձած հայերը դուրս են մնացել հայաստանյան քաղաքական գործընթացներից եւ ինչո՞ւ նրանց թույլ չեն տալիս ներգրավվել

Երբ պատասխանն է՝ մատնանշելով կառավարության իսկապես վնասակար քաղաքականությունը, դա չի բավարարի, սա մասնակի ճշմարտություն է. ո՞րն է ձեր խոստումը, վերացնել սահմանադրական սահմանափակումները, որոնք թույլ չեն տալիս Հայաստանից դուրս գտնվող հայերին քվեարկել իրենց բնակության երկրներում. վերացնել սահմանափակումները Հայաստանի ներսում կրկնակի քաղաքացիություն ունեցող կամ ընդամենը մեկ տարի այստեղ գտնվող հայերի համար:

Բացի դրանից՝ ինչո՞ւ ընդդիմությունը չի մոտեցել հայրենադարձ հայերին, մեզ հետ սկսել է անկեղծ լուրջ երկխոսություն՝ հետաքրքրվե՞լ եք, թե մենք ի՞նչ ենք ուզում, ինչո՞ւ հայրենադարձների 95%-ը ներգրավված չէ տեղական հայկական կուսակցությունների գործունեության մեջ, ինչո՞ւ մենք չունենք գոնե 10 հայրենադարձ տեղական կուսակցությունների ղեկավարության ներսում:

Ընդդիմությունը բողոքում է ԶԼՄ-ների շրջափակումից եւ մենաշնորհից, բայց մենք հայրենադարձներին հնարավորություն չենք տալիս արտահայտվելու մեր լրատվամիջոցներով, ինչո՞ւ քաղաքական հանրահավաքների ժամանակ հայրենադարձներին երբեք ամբիոն չի տրամադրվում, որպեսզի վստահենք, որ ընդդիմությունը, եթե հաջողի իշխանության հասնել, ավելի լավ կվերաբերվի մեզ հետ՝ տակավին այսօր հիմա նրանք մեզ հետ չեն համագործակցում արտահայտվելու առիթ ընծայելով այն միջոցներով, որոնք այժմ իրենց տրամադրության տակ են:

Խնդիրը կապված չէ բացառապես հայրենադարձ հայերի հետ, ընդդիմությունը խոստանում է փորձագետների, տեխնոկրատների կառավարություն, բայց նաեւ հստակ տպավորություն է թողնում, որ վարում է խիստ կարգապահություն՝ նպաստելու իր ընտանիքի ներսում գտնվող մերձավոր շրջանակին՝ մենաշնորհներին. էլիտային, նեղ օղակի առանձնաշնորհներին, նրանց, ովքեր կարող են միայն վայելել ուշադրության կենտրոնը եւ անտեսում են մյուսներին, այնպիսի սցենարի դեպքում, որի ստվերից տուժում են բազմաթիվ որակյալ տեղացի հայաստանցիներ, արդյո՞ք քաղաքացիները կվստահեն, երբ ընդդիմությունը գա իշխանության, որ իր էլիտային չի տեսնի որպես «բարենպաստ եւ պատշաճ փորձագետներ»:

Սա միայն սկիզբն է:

Իշխանությունները խնդիր չունեն, որ իրենց սխալներն ու մեղքերը տեսանելի լինեն, իսկ ընդդիմությունը մյուս կողմից՝ պետք է վիթխարի հսկայական ջանքեր գործադրի իրեն դրսեւորելու ե՛ւ թափանցիկ, ե՛ւ վստահելի, որպեսզի մենք վերջապես կարողանանք ունենալ մեր ազգային ուղին:

Հակառակ դեպքում կարող ենք շնորհավորել ներկա իշխանություններին. նրանք կարողացել են դիմակայել ընդդիմության բոլոր ճնշումներին արդեն 6 տարի, երբ ես չեմ ուզում տեսնել «Քաղաքացիական պայմանագրին» եւս 6 օր իշխանության մեջ, նույնիսկ 6 ժամ, նույնիսկ 6 րոպե:

Պետրոս ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հայ ազգային ընդդիմության հետիոտն զինվոր

«Առավոտ» օրաթերթ
03.09.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30