Լրահոս
Օրվա լրահոսը

Գառնիկ Դանիելյան. «Իշխանությունը Տավուշում պիլոտային ծրագիր է իրականացնում»

Սեպտեմբեր 03,2024 23:20

«Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժման առաջնորդներից  ԱԺ «Հայաստան» խմբակցության ՀՅԴ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը «Հայելի» ակումբում պատմեց նախորդ  օրը Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ սրբազանի առաջնորդությամբ՝ իրենց եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նրան ուղեկցող պաշտոնյաների՝ Կիրանց կատարած այցի մասին: «Մենք սեպտեմբերի 1-ին ենք Սրբազան հոր ղեկավարությամբ եղել Կիրանցում: Կիրանցի դպրոցականներին նվերներ էինք տարել եւ նրանց հետ շատ լավ օր ենք անցկացրել:

Պետք է նաեւ նշեմ, որ իշխանությունն ամեն կերպ խոչընդոտում էր այդ հանդիպումը: Երբ Կիրանցում էինք, մեզ ասացին, որ չենք կարող երեխաների հետ հանդիպել դպրոցում: Կապիտուլյանտը ջղաձգումների մեջ էր եւ թույլ չէր տվել, որպեսզի այդ հանդիպումը դպրոցում կայանա: Մեզ ասել էին, որ հատուկ թույլտվություն է պետք:

Դրանով պայմանավորված, Փաշինյանը իր այցելությունը Կիրանց մեկ օրով հետաձգել էր՝ նպատակով, որ կարողանա այդ խայտառակ իրավիճակում իր համախոհներիին, իր թեզը առաջ տանող եւ թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը սպասարկող խմբակին ցույց տա, թե իրավիճակն ամբողջովին իր կոնտրոլի տակ է եւ որեւէ խնդիր գոյություն չունի: Այնինչ, խնդիրները հարյուրավոր են»,-ասաց նա եւ անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի այն արտահայտությանը, թե վերջին 30 տարում Կիրանցը երբեք այնքան ապահով չի եղել, ինչպես հիմա է: «Այս մարդը բանականությունից դուրս բաներ է ասում: Ուզում եմ խոսքս ուղղել մինչեւ հիմա իրեն հավատացող եւ պաշտպանող մարդկանց. երբ հայկական  գյուղերը, բնակավայրերը թշնամուն հանձնելով, թշնամուն բերելով եւ հայկական գյուղի կենտրոնում տեղակայելով, ադրբեջանցու հատուկ ստորաբաժանումները դպրոցի անմիջական հարեւանությամբ տեղակայելով, միջպետական մայրուղին թշնամու վերահսկողության տակ առնելով՝ ինքը համարում է այլեւս անվտանգ, դուք ո՞նց եք հանդուրժում:

Սրանք Կիրանցում պիլոտային ծրագիր են իրականացնում, թե ինչ եւ ինչպես պետք է անել, որպեսզի հայկական բոլոր գյուղերը, բնակավայրերը դատարկվեն եւ հայ մարդն իրեն ապահով չզգա: Եվ անունը դնում ու ասում են՝ ժողովուրդ ջան, սա այն անվտանգությունն էր, որի մասին դուք երազել եք»,-ասաց Շարժման ակտիվ մասնակիցը:

     Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30