Լրահոս
Օրվա լրահոսը

Կստացվի՝ ոչ թե Ալմա Աթայի հռչակագրի սկզբունքներով է սահմանազատվելու, սահմանագծվելու Հայաստանի ու Ադրբեջանի պետական սահմանը, այլ գործելու է Ալիևի սկզբունքը. Նորայր Նորիկյան

Սեպտեմբեր 03,2024 23:30

«Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը գրում է.

Մեծագույն բլեֆ է, խաբեություն, երբ իշխանական քարոզչամեքենայի կողմից ընդգծվում է, թե Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետական սահմանների սահմանազատման ու սահմանագծման գործընթացն իրականացվելու է Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա, թեև այդ կանոնակարգի առաջին հոդվածով կա այդպիսի նկատառում, բայց շարունակությունը հետևյալն է․ «Այն բոլոր դեպքերում, երբ խաղաղության պայմանագրի ու միջպետական հարաբերությունների կարգավորման մասով կողմերն այլ բան կորոշեն, կգործեն այդ պայմանավորվածության սկզբունքները»:

Կարելի է պատկերավոր ասել, որ այդ դեպքում համաձայնեցնելու են հռչակագրին, և գործելու է այն, այլ՝ ցանկացած պահի Ալիևը կարող է իր քմահաճույքները պարտադրել, ու կստացվի՝ ոչ թե Ալմա Աթայի հռչակագրի սկզբունքներով է սահմանազատվելու, սահմանագծվելու Հայաստանի ու Ադրբեջանի պետական սահմանը, այլ գործելու է Ալիևի սկզբունքը։

Իսկ Ալմա Աթայի հռչակագրին հղում տալն ընդամենը շղարշ է կողմերին, մասնավորապես, Հայաստանին վկայակոչելու, քարոզչական դիտանկյունից ներկայացնելու, թե իբր սահմանազատման աշխատանքները իրականացվելու են այդ հռչակագրի հիման վրա, կրկնում եմ՝ ցանկացած մետրի վերաբերյալ Ադրբեջանը կարող է վկայակոչել այդ նորմն ու սեփական պատկերացումներով առաջ մղել գործընթացը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30