Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆետիշացված սյուներն էլ չեն փրկի, պատն ու ծառն էլ». Տաթեւիկ Հայրապետյան

Սեպտեմբեր 03,2024 22:25

Ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը Տելեգրամի իր ալիքում գրում է.

«Այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» համայնքը նախաձեռնում է վտարանդի կառավարություն ստեղծելու գործընթաց։ Դրա մասին գրում են ադրբեջանական լրատվականները։ Առաջին հայացքից անհեթեթ այս գործընթացը շատ լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության համար։ Վստահ եմ՝ ֆետիշացված սյուներն էլ չեն փրկի, պատն ու ծառն էլ․․․

Հիշեցնեմ, որ «Արևմտյան Ադրբեջան» Իլհամ Ալիևը կոչում է Հայաստանի ներկայիս ողջ տարածքը։ Ողջ պետական ապարատն ու դիվանագիտական ներուժն օգտագործվում է Հայաստանի պետության ու տարածքի հաշվին ադրբեջանցիների համար գոյություն չունեցող «պատմական հայրենիք» կառուցելու ուղղությամբ։

Այդ նախաձեռնությունը պաշտոնապես սկսվել է  2022 թվականի դեկտեմբերի 24-ին, երկու ամիս անց այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս։ Ալիևը պատասխանը Հայաստանի տարածքը «Ադրբեջան» հռչակելն էր։ Ոչ մի հետևություն չարվեց, արդեն երկու տարի է այդ քաղաքականությունը անարձագանք է մնում Երևանի կողմից։ Իսկ հետևանքներն էլ գնալով ավելի վտանգավոր են դառնում։

Եթե ՀՀ-ում լիներ պետականամետ կառավարություն, ապա այս թեզը կարելի էր ուղղել հենց Ադրբեջանի դեմ։ Բայց երբ իշխանության առաջնահերթությունը խաշլաման է, այդ իշխանությունից որևէ բան ակնկալելն անմտություն է․․․»:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30