«Ես ոչ քաղաքական գործիչ եմ, ոչ էլ ինձ պետք է քաղաքականությունը: Առանց չափազանցության ասում եմ՝ մեր պատմության բեկումնային ժամանակաշրջանն է, ոչ միայն այսօրվա փոփոխության, այլ նաեւ գալիքի տարիների՝ 30,40, 50 տարվա:
Բեկումնային փոփոխությունների ժամանակն է ոչ միայն անվտանգային իմաստով, այլ ընդհանրապես որպես ինքնություն վերապրելու իմաստով…Ինչպես ենք շարժվելու առաջ, ինչ կերպարով, ինչ արժեքներով…Աշխարհի մեջ ինչպես ենք ապրելու, մեր երկրում ինչպես ենք ապրելու…»,-Արցախյան պատերազմի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ ասաց Սրբազան շարժման առաջնորդ Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանը:
«Սխալ մի հասկացեք, ես պատերազմի կոչ չեմ անում, ես արժանապատիվ կյանքի կոչ եմ անում, պատիվ ունեցող կյանքի, կենսագրություն ունեցող կյանքի, որից բոլորս այսօր զրկված ենք»,-ընդգծեց Սրբազան շարժման առաջնորդը:
«Ինձ համար յուրքանչյուրիդ կյանքը թե որպես անձ, թե որպես հավաքականություն՝ ամենաբարձր աստիճանի եւ պատվանդանի վրա է, որովհետեւ պատերազմի դաշտում կռիվի միջով հայրենիքի, պետության պաշտպանության ճանապարհով անցել եք՝ ինձ նման հարյուր հազարավորների համար, ովքեր միգուցե չեն էլ զգացել…Եվ այն կյանքը, որով դուք անցել եք եւ անցնում եք գտնվում է մեր կարեւորագույն ուշադրության ներքո»:
Կարդացեք նաև
Սրբազանը ցավով փաստեց, որ երբ պետությունը չի գնահատում իր զավակներին, այն շատ կարճ ժամանակահատվածում աղետի է մատնվում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ