Լրահոս
Օրվա լրահոսը

«Կորցնում ենք ժամեր, բայց մեզ համար ամեն րոպեն է կարևոր․ կարճ ժամանակից լինելու է խափանման միջոցի հարցի քննարկումը»․ Ռուբեն Մելիքյանը՝ Արմեն Աշոտյանի գործի մասին

Սեպտեմբեր 03,2024 19:00

«Կորցնում ենք ժամեր, բայց մեզ համար ամեն րոպեն է կարևոր, որովհետև շատ կարճ ժամանակից լինելու է խափանման միջոցի հարցի քննարկումը, և պարզ է բոլորի համար, որ մեր և իրավունքի շահն այն է, որ մենք ավարտենք գոնե առաջին վկայի հարցաքննությունը։ Եվ այլ գործոնների հետ, երբ գումարվում է այս գործոնը, դա արդեն հղի է անցանկալի հետևանքներով։ Հետևանքները կարող են այն լինել, որ մենք ուղղակի կարող ենք չհասցնել»,-Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արմեն Աշոտյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Փաստաբանն ասաց՝ փաստեցինք, որ հերթական անգամ Արմեն Աշոտյանի՝ դատական նիստից ուշացումները անձնական գործոն չէ․ «Այնպես չէ, որ նրան ուղեկցողները չարամտություն են դրսևորում կամ ոչ պատշաճ վարքագիծ։ Սա բավական տարածում ունեցող հարց է։  Նիստերը բավականին ինտենսիվ են նշանակված, հնարավոր է՝ հասցնենք ավարտել առաջին վկայի հետ, բայց դա երաշխավորված համարել չենք կարող»։

Անդրադառնալով այն հարցին, որ Արմեն Աշոտյանի մասով գաղտնի քննչական գործողությունների հետ կապած հարցումը, որը դեռևս երկու ամիս առաջ բավարարվել էր, դեռ չի կատարվել, Ռուբեն Մելիքյանն ասաց․ «Սա շատ ավելի հեռուն գնացող խնդիր է։ Համակարգային առումով պետք է հարցին նայել։ Ձեռնպահ կմնամ ասել, որ դատավորի կողմից միտում եմ տեսնում, բայց սա արդեն անհանգստացնող է»։

Լրագրողների հարցին՝ այնուամենայնիվ, այս գործն ինչի՞ մասին է, Ռուբեն Մելիքյանը պատասխանեց․ «Մեր բոլոր այն քաղաքացիներին, որոնք ուզում են իսկապես հասկանալ՝ ինչի մասին է խոսքը, հորդորում եմ՝ թող դեպի Սևան գնալուց Ծովասար համալիրը մտնեն, որը Բժշկականը գնել է, Բժշկականի սեփականությունն է։

Մյուսն էլ Մեդունու շենքն է։ Թող համեմատեն, տեսնեն՝ համեմատելու եզր կա՞, թե՝ ոչ։ Սա այն դեպքերից է, երբ Արմեն Աշոտյանի մասին չէ միայն խոսքը։ Այն մարդիկ, որոնք այս գործարքն արել են, ոչ թե պետք է մեղադրյալի աթոռին նստեին, այլ պարգևատրվեին, քանի որ արել են շատ ձեռնտու գործարք Բժշկականի համար։ Բժշկականը ձեռք է բերել սեփականություն, որը ոչ մեկ նրանից վերցնել չի կարող։ Լուծել են իրենց աշխատողների հանգստի խնդիրը։ Գնացեք, տեսեք, Մեդունին վերանորոգվող շե՞նք է, թե՝ ոչ»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30