«Արցախի հանրապետության կազմավորումը եւ պետական շինարարությունը՝ դարերի ընթացքում ձեւավորված արցախահայության կամարտահայտության ձեւ էր»,- այսօր, ՀՀԿ գրասենյակում կայացած՝ «ԼՂՀ անկախության հիմնախնդիրը իրավական եւ քաղաքական հարթություններում» թեմայով համաժողովի ժամանակ, կարծիք հայտնեց Արցախի ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը՝ հավելելով, որ Արցախի հասարակությունն ընդհանրական պատասխանատվություն ուներ իր պետության եւ պետականության նկատմամբ։
«Պատահական չէ, որ թուրքերը, Ստեփանակերտը գրավելուց հետո, առաջինը քանդեցին Արցախի ԱԺ շենքը եւ Ազատամարտիկների միությունը, որովհետեւ այդ երկու հենասյուներն են, որոնց վրա պետությունն իսկապես նստած էր, հենվում էր եւ առաջ էր քայլում։ Եվ պատահական չէ, որ Ալիեւը ԱԺ շենքն անվանել էր «սատանայի բույն», իրենց լրատվամիջոցներն էլ անընդհատ նրան կրկնելով` խոսում էին դրա մասին»,- ասաց Վահրամ Բալայանը։
ՀՀԿ գրասենյակում այսօր նաեւ Արցախի հանրապետության 33-ամյակի առիթով «Արցախյան համանվագ» խորագիրը կրող ցուցահանդես էր բացվել։
Վահրամ Բալայանն անդրադարձավ Արցախի անկախացման, պետական ինստիտուտների ձեւավորման գործընթացի մանրամասներին։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ