Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի ապիկար ու դավաճան իշխանությունների պատճառով է, որ այդ սկզբունքը հիմա ընդհանրապես չի հիշատակվում»․ Վարդան Պողոսյան

Սեպտեմբեր 03,2024 18:24

Սահմանադրագետ Վարդան Պողոսյանի կարծիքով, Արցախի ինքնորոշման իրավունքի վրա ՀՀ իշխանությունն է խաչ քաշել։

Այսօր ՀՀԿ գրասենյակում կայացած «ԼՂՀ անկախության հիմնախնդիրը իրավական եւ քաղաքական հարթություններում» թեմայով համաժողովի ժամանակ, Վարդան Պողոսյանը մանրամասնեց․ «Նույնիսկ 2018 թվականի հակասահմանադրական իշխանափոխությունից, 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները չեն փոխել իրենց դիրքորոշումը»։

Վկայակոչելով տարբեր հայտարարություններ եւ փաստաթղթեր, Վարդան Պողոսյանը հիշեցրեց, որ մինչեւ 2021 թվականի դեկտեմբերը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություններն ամենաբարձր մակարդակով վերահաստատել են, որ ԼՂ հարցը լուծված չէ, ԼՂ խնդրի համապարփակ կարգավորումը պետք է իրականացվի Հայաստանի ու Ադրբեջանին քաջ հայտնի սկզբունքների հիման վրա։

Բանախոսը նաեւ հիշեցրեց, որ 44-օրյա պատերազմի ավարտից հետո, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունները հստակ հայտարարել են, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքն իր իրականացման ամենաբարձր ձեւով՝ անջատման միջոցով կիրառելի է ԼՂ նկատմամբ․ «Եվ միայն Հայաստանի ապիկար ու դավաճան իշխանությունների պատճառով է, որ այդ սկզբունքը հիմա ընդհանրապես չի հիշատակվում։ Առանձին պետություններ, կազմակերպություններ խոսում են այդ մասին, հենվում են այդ փաստաթղթերի վրա, բայց Հայաստանի իշխանության համար դա որեւէ նշանակություն չունի։ Հետագայում, երբ Հայաստանն ունենա ժողովրդին պատկանող իշխանություն, ինքնորոշման իրավունքը պետք է հիմք հանդիսանա Արցախի խնդրի կարգավորման բոլոր բանակցային գործընթացների համար՝ ներառյալ արցախահայության վերադարձն Արցախ՝ միջազգային գործուն երաշխիքների առկայությամբ»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30