Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Արցախը կա՝ անկախ նրանից, որ այնտեղ այս պահին հայեր չեն ապրում, և Արցախը հայաթափել են միայն ֆիզիկական իմաստով»․ Արմեն Աշոտյան

Սեպտեմբեր 03,2024 18:16

«Հիմնական ուղերձը պարզ է․ Արցախը կա՝ անկախ նրանից, որ այնտեղ այս պահին հայեր չեն ապրում, և Արցախը հայաթափել են միայն ֆիզիկական իմաստով։ Արցախը կկորցնենք այն պահին, երբ Արցախը հայաթափվի մեր սրտում, հոգում, երբ մոռանանք Արցախի մասին»,- դատական նիստերի դահլիճում իր գործով դատական նիստի ավարտից հետո լրագրողների հարցերին ի պատասխան ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Լրագրողները նկատեցին՝ իշխանությունները սեպտեմբերի 2-ին՝ Արցախի անկախության օրը տարօրինակ լռություն պահպանեցին, Արմեն Աշոտյանն արձագանքեց․ «Չեմ կարծում, որ տարօրինակ լռություն էին պահում։ Նրանք ամենօրյա ռեժիմով ամեն ինչ անում են, որ քողարկեն իրենց դավաճանական քաղաքականությունը և Արցախի հանձնումը ֆիզիկական իմաստով հասցնեն տրամաբանական ավարտին՝ մեր բնակչությանն էլ սրսկելով այն թունավոր, ապազգային միտքը, որ Արցախը մերը չէր և մեզ պետք էլ չէր»։

Հարցին՝ Դուք ինչո՞վ եք խանգարում Նիկոլ Փաշինյանին, որ շարունակում եք մնալ կալանավորված, Արմեն Աշոտյանն այսպես պատասխանեց․ «Էդ հարցը ասուլիսներին Նիկոլին տվեք, էլի»։

Արմեն Աշոտյանն ասաց, որ շնորհակալ է բոլոր այն մարդկանց, որոնք մինչև հիմա իր և իր ընտանիքի կողքին են, շնորհակալ է պայքարը շարունակող տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներին։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30