Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի հարցի բանակցային գործընթացը տապալվել է 2018 թվականից․ Տիգրան Թորոսյան

Սեպտեմբեր 03,2024 18:08

«Իշխանափոխություն կկարողանա իրականացնել այն քաղաքական ուժը, որն ինքը որակապես կվերափոխվի, ինստիտուտցիոնալացման միջոցով զգալիորեն մեծացնելով իր գործունեության արդյունավետությունը՝ դրա հիմքում դնելով սկզբունքներ ու արժեքներ»,- այսօր ՀՀԿ գրասենյակում կայացած «ԼՂՀ անկախության հիմնախնդիրը իրավական եւ քաղաքական հարթություններում» թեմայով համաժողովի ժամանակ կարծիք հայտնեց ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը։

Այս գործընթացն, ըստ բանախոսի, կուսակցությունների համար շատ բարդ է լինելու՝ հաշվի առնելով անցած ժամանակահատվածը։ Տեսանելի ապագայում, ըստ բանախոսի, նման հնարավորություն կարող է ունենալ «Սրբազան շարժումը»՝ արագ ինստիտուտցիոնալացման իրականացման դեպքում։

Եվ այն, որ շարժումը ձևավորվել է հոգևոր, բարոյական հենքի վրա, Տիգրան Թորոսյանի գնահատմամբ, էական նշանակություն կարող է ունենալ։

Խոսելով ԼՂՀ անկախության իրավական եւ քաղաքական հարթությունների մասին էլ, Տիգրան Թորոսյանը վստահեցրեց՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային գործընթացը տապալվել է 2018 թվականից, երբ Հայաստանում տեղի ունեցավ թավշյա հեղափոխությունը։

 

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30