Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Տենց էլ գիտեի, որ վարչապետ բառիս վրա ռեակցիա կտաք»․ Արմեն Աշոտյանը՝ Վահե Դոլմազյանին

Սեպտեմբեր 03,2024 18:00

«Երկու նիստ առաջ ես այստեղ հրապարակավ բարձրաձայնեցի, որ ուղեկցող գումարտակի հետ կապված ոչ իրենց մեղքով՝ իշխանության թողտվության արդյունքում մարդիկ ունեն թափուր աշխատատեղեր՝ մեքենայի պրոբլեմ։ Դուք ասում եք՝ հայտարարություն արեցին, հայտարարությունը լուծե՞ց հարց, քանի որ ես այսօր ևս 45 րոպե ուշացել եմ»,-դատարանի դահլիճում իր գործով դատական նիստի ժամանակ այսպիսի հայտարարություն արեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Նա փաստեց՝ եթե գումարենք իրար վերջին երկու ուշացումները, մենք ժամուկես ժամ կորցրել ենք միայն այն պատճառով, որ ինձ ժամանակին չեն բերել։ Ժամուկեսը մեկ դատական նիստ է․ «Եվ հայտարարություն են արել, թե գիշերը մատին թել են կապել, բան են լուծել, կոֆեի բաժակ են նայել, իրենց վարչապետին են զեկուցել, փաստն այն է, որ հարցը չի լուծվել»։

Նախագահող դատավոր Վահե Դոլմազյանն ընդմիջեց Արմեն Աշոտյանին։ Նա էլ ասաց՝ ես տենց էլ գիտեի, որ վարչապետ բառի վրա Դուք ռեակցիա եք տալու։ Վահե Դոլմազյանն ասաց՝ վարչապետի հետ կապ չունի․ «Ձեր հարուստ բառապաշարով ոչ թե մեկնաբանություն արեք, այլ ըստ էության»։

Արմեն Աշոտյանն էլ ասաց՝ երկու շաբաթ առաջ բարձրաձայնեցի խնդիր, Դուք էլ համաձայն էիք, դրանից հետո երկու նիստ է եղել, ես ամեն անգամ 45 րոպե ուշացումով եմ գալիս դատարան․ «Եթե Դուք չասեիք՝ հայտարարություն են արել, ես ձայն չէի հանեի։ Փաստում եմ, որ հարցը մնացել է նույնը․ ես կրկին ուշացել եմ ոչ իմ մեղքով»։

Արմեն Աշոտյանը մտահոգություն հայտնեց, որ տեսնում է դիտավորություն արհեստականորեն ձգձգելու ամեն ինչ, ինչ վերաբերում է իր՝ հնարավոր ազատության գործընթացին։

Անդրադառնալով այն հարցին, որ իր մասով գաղտնի քննչական գործողությունների հետ կապած հարցումը, որը դեռևս երկու ամիս առաջ բավարարվել էր, դեռ չի կատարվել, Արմեն Աշոտյանն ասաց․ «Անցել է երկու ամիս․ էդ ի՞նչ ենք մենք ուսումնասիրում, որ երկու ամսվա մեջ մենք դատարանից ելից գրություն չունենք»։

Արմեն Աշոտյանը դժգոհեց, որ նիստերը հետաձգվում են՝ կապ չունի՝ ինչ մեղքով, ինչը խոչընդոտում է վկաների հարցաքննության գործընթացին. «Իմ իրավունքների վերաբերյալ գրությունը երկու ամիս առաջ ենթադրվում է՝ պիտի ուղարկվեր, չի ուղարկվել, որ Ձեր կողմից առաջարկվել էր, որ ԱԱԾ-ին կդիմեք, Ձեր կողմից առաջարկությունը չի իրացվել։ Էդ ո՞նց է լինում, որ ամեն ինչ իրացվում է, հենց հերթը գալիս է այն գործողություններին, քայլերին, որոնք պետք է էլ ավելի ուժեղ հիմք ստեղծեն, որ իմ ազատությունը որևէ փաստական հանգամանքով հիմնավոր չէ, այդ գործերն առաջ չեն գնում։ Ակնհայտ է, որ պատահական չէ։ Գոնե Ձեր կողմից՝ որպես գործը վարող դատավորի այդ նամակների ժամկետայնությունը խնդրում եմ պահպանեք։ Ի՞նչ անեմ, որ Դուք արագացնեք այդ հարցը, էս ի՞նչ իրավական համակարգ է, երբ անձին նստեցնում են, իրեն վերաբերող նյութերը չեն տալիս»։

Դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին։

 

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30